10 ՀՈԳՈՎ ՄՆԱՑԱԾ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ «ԱԼԱՇԿԵՐՏ-2»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ
09/12/2020Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ Էրիկ Պետրոսյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ «Ալաշկերտ-2»-ի նկատմամբ.
Ինչպես հայտնի է, «Ուրարտուի» գլխավոր թիմն ավարտել է իր ելույթներն ընթացիկ տարում և այս խաղում «Ուրարտու-2»-ին էին միացել այն տղաները, որոնք վերջին շրջանում հայտավորվում ու նույնիսկ խաղաժամանակ էին ստանում գլխավոր թիմի կազմում։ Նրանք էին Խարիտոն Այվազյանը, Գևորգ Տարախչյանը, Տիգրան Այունցը։
Բուն խաղն անցավ դիտարժան պայքարում։ Առաջին կեսում հիմնական պայքարը ծավալվեց դաշտի կենտրոնական հատվածում։ «Ուրարտու-2»-ի տղաները կարողացան վտանգավոր պահեր ստեղծել, անկյունայինի խաղարկումից հետո կարող էր աչքի ընկնել Էրիկ Փիլոյանը, սակայն հարվածը բարձր ստացվեց։ Հարվածային դիրքերում հայտնվեցին Արթուր Միսկիրիջյանը, Գևորգ Տարախչյանը, սակայն առաջին կեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին։
Երկրորդ կեսն էլ բովանդակային առումով նման էր առաջին կեսին։ Պայքարն անզիջում էր, բայց երկու թիմերի պաշտպաններն էլ գործում էին բավականին զգոն։ Երկրորդ կեսի վերջնամասը «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները ստիպված էին ավարտել 10 հոգով, քանի որ երկրորդ անգամ զգուշացվելուց հետո Գոռ Լուլուկյանը հեռացվեց խաղադաշտից։ Բայց նույնիսկ մեկ ֆուտբոլիստ քիչ ունենալը չխանգարեց «Ուրարտու-2»-ին այս խաղում վաստակելու հերթական 3 միավորը։ Հանդիպման 89-րդ րոպեին եզրից կատարված փոխանցումից հետո Էրիկ Պետրոսյանը գլխի հարվածով գրավեց դարպասը՝ 1-0։ Այս հաղթանակից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 24 միավոր։
Հաջորդ տուրում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կհյուրընկալվեն «Արարատ-2»-ին, այդ հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 13-ին Ձորաղբյուրի մարզաբազայում և մեկնարկելու է ժամը 14։00-ին։
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱԼԱՇԿԵՐՏ-2» 1-0
1-0 Էրիկ Պետրոսյան (89’)
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 2․ Արթուր Մելիքյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (20․ Ռուբեն Եսայան 85’), 4․ Էրիկ Փիլոյան, 88․ Խարիտոն Այվազյան (15․ Աբրահամ Պորտուգալյան 77’), 26․ Կարեն Գալստյան (17․ Տիգրան Այունց 46’), 28․ Ռոբերտ Բաղրամյան, 10․ Գոռ Լուլուկյան, 11․ Արթուր Միսկիրիջյան (9․ էրիկ Պետրոսյան 67՛), 19․ Գևորգ Տարախչյան (33․ Ջեսուկոբիռու Օկոտիե 46’)։
Պահեստայիններ՝ 55․ Անդրանիկ Մարտիրոսյան, 3․ Էրիկ Ղարիբյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 17․ Տիգրան Այունց, 15․ Աբրահամ Պորտուգալյան, 9․ էրիկ Պետրոսյան, 33․ Ջեսուկոբիրու Օկոտիե, 20․ Ռուբեն Եսայան։
«ԱԼԱՇԿԵՐՏ-2»․ 55․ Տիգրան Ոփանյան, 3․ Ռուբեն Գրիգորյան (17․ Էրիկ Ղարիբյան 65’), 11․ Մհեր Սուքիասյան, 29․ Հարություն Միրզախանյան, 14․ Վիգեն Ավետիսյան, 12․ Հայկ Գալստյան, 2․ Վահե Թորոսյան, 9․ Գևորգ Նիկոլյան, 4․ Նարեկ Քոչարյան, 8․ Կարեն Հովհաննիսյան, 19․ Էրիկ Սողոմոնյան։
Պահեստայիններ՝ 1․ Սևադա Խաչատրյան, 20․ Աշոտ Հարությունյան, 17․ Էրիկ Ղարիբյան, 21․ Արսեն Ստեֆանով, 7․ Միհրան Էրզրումյան, 6․ Ռոբերտ Նավոյան, 16․ Վիգեն Մեսրոպյան, 18․ Վարազդատ Մխիթարյան, 15․ Զավեն Ղազարյան, 30․ Խորեն Ասատրյան, 13․ Վահագն Գրիգորյան։