Not Selected

ԷՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՕԳՆԵՑԻ ԹԻՄԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՎԱՍՏԱԿԵԼ»

09/12/2020

«Ուրարտու-2»-ի հարձակվող Էրիկ Պետրոսյանը, փոխարինման դուրս գալով «Ալաշկերտ-2»-ի հետ խաղում, խփեց հանդիպման միակ գնդակն ու ապահովեց թիմի հաղթանակը։ Մեզ հետ զրույցում Էրիկը խոսեց խաղի մասին ու կիսվեց իր տպավորություններով

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հավասար խաղ ստացվեց, մենք գիտեինք, որ «Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստները հավասար պայքար են մղելու մեր դեմ, ուստի պատրաստվել էինք։ Խաղի վերջնամասում կարմիր քարտ ստացանք ու խաղը սկսեցինք այլ կերպ կառուցել, հիմնականում հակագրոհների միջոցով էինք փորձում հաջողության հասնել, ինչն այս դեպքում մեզ օգնեց ու կարողացանք առավելության հասնել»։

 
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Արդեն երկրորդ դեպքն է այս մրցաշրջանում, երբ 10 հոգով մնալուց հետո կարողանում ենք խաղը հետ բերել ու առավելություն գրանցել մրցակցի նկատմամբ։ Կարևոր հաղթանակ էր մեզ համար, պետք է աշխատենք շարունակել այս շարքը»։

 

ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա, օգնեցի թիմին կարևոր 3 միավոր վաստակել։ Կշարունակեմ լավ հանդես գալ ու ոչ միայն գոլերով, այլև իմ խաղով օգտակար լինել տղաներին»։