Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԿԽԱՂԱ ԼԻՏՎԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ

11/02/2020

Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 13-ին։ Եկատերինբուրգի «Ուրալի» փոխարեն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը կչափի Լիտվայի վերջին երեք տարիների չեմպիոն Մարիամպոլեի «Սուդուվայի» հետ։

Հանդիպումը կկայանա Արադիպուի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։