Not Selected

ԵՎԳԵՆԻ ԿՈԲԶԱՐ․ «ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ԲԱՐԵԼԱՎԵՄ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՍ»

13/02/2020

Տևական ժամանակ Եվգենի Կոբզարը ընդհանուր խմբի հետ չէր մարզվում, կիպրոսյան հավաքի ընթացքում ռուս հարձակվողը ապաքինվեց, իսկ «Սուդուվայի» հետ խաղին էլ դուրս եկավ խաղադաշտ։ Մենք զրուցել ենք 27-ամյա ֆուտբոլիստի հետ

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Երկար ժամանակ է՝ չէի խաղացել, մարզիչն ինձ մեկ խաղակես վստահեց։ Դեռ պետք է բարելավեմ ֆիզիկական պատրաստվածությունը, թիմը, կարծում եմ, որ արդեն կամաց-կամաց բարելավում է այն։ «Սուդուվայի» հետ խաղում լավ էինք վերահսկում գնդակը, պետք էր միևնույն ժամանակ նաև գրոհել, այդ տեսանկյունից մեզ մոտ գրոհների եզրափակումը լավ չստացվեց, չնայած պահեր կային» ։

ԹԻՄԻ ՈՒ ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ պետք է անընդհատ աշխատել, որպեսզի ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից ավելի լավ մոտենանք առաջնությանը։ Ես ինքս դեռ այն օպտիմալ մարզավիճակը չունեմ, որն անհրաժեշտ է, որովհետև տևական ժամանակ բացակայում էի վնասվածքի պատճառով։ Հիմա պետք է հնարավորինս արագ հետ բերեմ կորցրածը»։

ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Մեր մարզումները միշտ խաղային բնույթի են ու հետաքրքիր։ Մարզիչը ոչինչ չի հնարում, մարզումների ընթացքում պետք է անենք, այն ինչ նա է ասում, հետո այդ ամենը ցույց տանք խաղերի ժամանակ» ։