Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՉԱՄ» 1-0

17/02/2020

Not Selected

Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» անցկացրեց ստուգողական երրորդ հանդիպումը։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը չափեց Շվեյցարիան ներկայացնող «Չամ» ֆուտբոլային ակումբի հետ։

Առաջին խաղակեսում թիմերը թեպետև ունեին աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ, բայց գոլ խփել չստացվեց։

Երեք ամսվա ապաքինումից հետո խաղադաշտ էր վերադարձել Ռոբերտ Դարբինյանը։ Երկրորդ կեսում Ալեքսանդր Գրիգորյանը գրեթե ամբողջությամբ փոխեց թիմի կազմը, խաղադաշտում թողնելով միայն Արսեն Բեգլարյանին և Էբերտ Կարդոսոյին։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել։ Բազմաքայլ կոմբինացիան արդյունավետ ավարտի հասցրեց Եվգենի Կոբզարը՝ 1-0։ ՈՒշագրավ է, որ ռուս հարձակվողը վերջերս է ապաքինվել վնասվածքից ու միացել ընդհանուր խմբին։

«Ուրարտուի» ֆուտբոլիստները կարող էին զարգացնել հաջողությունը, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Չամ» 1-0։

Հավելենք, որ կիպրոսյան հավաքի ստուգողական վերջին հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 18-ին։ Մրցակիցը ռուսական «Տեքստիլշիկն» է։

 

«Ուրարտու» - «Չամ» 1-0

1-0 Եվգենի Կոբզար (50’)

«Ուրարտու» Արսեն Բեգլարյան, Ռոբերտ Դարբինյան (Հրաչյա Գեղամյան 45՛), Յուրիցա Գրգեց (Էդվարդ Կպոդո 45՛), Արսեն Եղիազարյան (Եվգենի Օսիպով 45՛), Էբերտ Կարդոսո (Արսեն Սադոյան 53՛), Մարկո Բրտան (Պետեր Մուտումոսի 45՛), Իգոր Պադերին (Արամ Բարեղամյան 45՛), Դավիթ Պապիկյան (Հակոբ Հակոբյան 45՛), Խուան Ասոկար (Կարեն Մելքոնյան 45՛(Փորձարկվող ֆուտբոլիստ 68՛)), Արտակ Դաշյան (ա) (Թայմուրազ Տոբոև 45՛ (Էրիկ Պետրոսյան 68՛)), Փորձարկվող ֆուտբոլիստ (Եվգենի Կոբզար 45՛)։