Not Selected

ՆԵՐԿԱՅԱՑՆՈւՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ՄՐՑԱԿՑԻՆ․ «ՏԵՔՍՏԻԼՇԻԿ»

18/02/2020

Կիպրոսյան հավաքի ստուգողական վերջին հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 18-ին։ Մրցակիցը ռուսական «Տեքստիլշիկն» է։ Ստորև ներկայացնում ենք մեր մրցակցին․

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Ակումբը հիմնադրվել է 1937 թվականին։ Տարիների ընթացքում «Տեքստիլշիկ» ակումբը 12 անգամ անվանափոխվել է, իսկ 2008 թվականից հանդես է գալիս ներկայիս անվանումով։ ԽՍՀՄ տարիներին ակումբը հիմնականում հանդես է եկել ցածր առաջնություններում։ «Տեքստիլշիկի» համար առավել հաջող ստացվեց մրցաշրջան 2018/19-ը, երբ թիմը Ֆուտբոլի Պրոֆեսիոնալ Լիգայի «Արևմուտք» գոտում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և Ֆուտբոլի Ազգային Լիգայի մասնակցության ուղեգիր վաստակեց։

ՆԵՐԿԱՅԻՍ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Ռուսաստանի հզորությամբ երկրորդ լիգայում «Տեքստիլշիկի» գործերն այդքան էլ հաջող չեն ընթանում։ Թիմը 25 խաղից հետո իր ակիտվում ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը՝ ընդամենը 1 միավորով գերազանցելով վերջին հորիզոնականում գտնվող «Ֆակելին»։  

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Թիմը գլխավորում է 64-ամյա մասնագետ Սերգեյ Պավլովը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի հունվարից։ Նախկինում փորձառու մասնագետը աշխատել է «Լուչ», «Սատուրն», Տուլայի «Արսենալ», «Ռոտոր» ակումբներում։ Պավլովը 5 ամիս էլ աշխատել է Ղազախստանում, գլխավորելով «Ատիրաուն»։

ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԱՎԱՔԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

«Տեքստիլշիկի» համար էլ առաջիկա հանդիպումը վերջինն է կիպրոսյան հավաքի ընթացքում։ Թիմն Աֆրոդիտեի կղզում արդեն 2 հանդիպում անցկացրել է, որից մեկը Հայաստանը ներկայացնող «Արարատ-Արմենիայի» հետ։

12/02/2020 «Ուրալ» - «Տեքստիլշիկ» 1-0

17/02/2020 «Արարատ-Արմենիա» - «Տեքստիլշիկ» 0-0