Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՏԵՔՍՏԻԼՇԻԿ» 1-2

18/02/2020

Not Selected

Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական վերջին հանդիպումն անցկացրեց «Ուրարտուն»։ Մրցակիցը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Տեքստիլշիկ» ակումբն էր։

Ռուսական ակումբի առաջին գրոհն ավարտվեց դարպասի գրավումով։ Եվգենի Մարիչևը հեռահար հարվածով բացեց հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստներին հաջողվեց խփել պատասխան գոլը։

40-րդ րոպեին Արամ Բարեղամյանը, խլելով գնդակը սեփական կիսադաշտում ու այն հասցեագրելով Եվգենի Կոբզարին, արագ հակագրոհ ձեռնարկեց։ Ռուս ֆուտբոլիստը առաջադիմեց ձախ եզրով ու հարվածային դիրքի դուրս բերեց Թայմուրազ Տոբոևին։ 24-ամյա ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։

Ինչպես առաջին կեսում, երկրորդում էլ «Տեքստիլշիկի» ֆուտբոլիստները կարողացան արագ գոլ խփել։ 48-րդ րոպեին աչքի ընկավ Մաքսիմ Սիդորովը։ Մինչև խաղավարտ երկու թիմերն էլ կարողացան վտանգավոր պահեր ստեղծել միմյանց դարպասների մոտ, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Տեքստիլշիկ» 1-2։

Հավելենք, որ սա Կիպրոսում պլանավորած վերջին հանդիպումն էր։ Փետրվարի 19-ին` ուշ երեկոյան «Ուրարտուի» անձնակազմը կվերադառնա հայրենիք։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՏԵՔՍՏԻԼՇԻԿ» 1-2

1-0 Եվգենի Մարիչև (1’), 1-1 Թայմուրազ Տոբոև (40՛), 1-2 Մաքսիմ Սիդորով (48՛)

«ՈՒՐԱՐՏՈՒ».  Անատոլի Այվազով, Ռոբերտ Դարբինյան (Կարեն Մելքոնյան 66՛), Էդվարդ Կպոդո (Յուրիցա Գրգեց 45՛), Եվգենի Օսիպով, Հակոբ Հակոբյան (Էբերտ 59՛), Պետեր Մուտումոսի, Իգոր Պադերին (Մարկո Բրտան 51՛), Արամ Բարեղամյան (Փորձարկվող ֆուտբոլիստ 73՛), Խուան Ասոկար, Թայմուրազ Տոբոև (Սեմյոն Սինյավսկի 45՛), Եվգենի Կոբզար (Փորձարկվող ֆուտբոլիստ 73՛):

Ստորև ներկայացնում ենք հանդիպման գոլերը.