Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-2» 2-2

21/02/2020

«Ուրարտու-2»-ը փետրվարի 21-ին անցկացրեց նախապատրաստական շրջանի վերջին ստուգողական հանդիպումը, որտեղ ուժերը չափեց «Արարատ-2»-ի հետ:

Հանդիպման մեկնարկից շատ չանցած՝ դաշտի տերերը կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռուբեն Եսայանը: Առաջին խաղակեսի վերջնամասում էլ հարձակվող Էրիկ Պետրոսյանին հաջողվեց կրկնպատկել «Ուրարտու-2»-ի առավելությունը՝ 2-0:

Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը որոշ չափով անցավ «Արարատ-2»-ի կողմը: Թիմը  կարողացավ 50-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը: Լրացուցիչ ժամանակում էլ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստ Արսեն Սադոյանը ինքնագոլի հեղինակ դարձավ: 2-2:

Հավելենք, փետրվարի 29-ին մեկնարկում է Հայաստանի առաջին խմբի առաջնությունը, որտեղ «Ուրարտու-2»-ի առաջին մրցակիցը կլինի «Մասիսը»: 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-2» 

1-0 Ռուբեն Եսայան (8’), 2-0 Էրիկ Պետրոսյան (44՛), 2-1 Վոլոդյա Իսրայելյան (50’) 2-2 Արսեն Սադոյան (ինքնագոլ, 90')

«Ուրարտու-2» Նարեկ Հովհաննիսյան, Արթուր Խաչատրյան, Էրիկ Ղարիբյան, Հրաչյա Գեղամյան, Էրիկ Փիլոյան, Արսեն Սադոյան, Դավիթ Պապիկյան, Փորձակվող ֆուտբոլիստ, Ռուբեն Եսայան, Էրիկ Պետրոսյան, Գևորգ Տարախչյան: