Not Selected

ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ

22/02/2020

Ավարտվեց Կանանց ֆուտզալի 2020 թվականի մանկապատանեկան Ա խմբի բաց մրցաշարը։ Առաջին անգամ անցկացվող առաջնության եզրափակիչ խաղում «Ուրարտու-աղջիկներ-2» թիմը հանդիպեց «Երևան-աղջիկներ-2»-ի հետ ու վստահ առավելության հասավ 3-0 հաշվով։

«Ուրարատու-աղջիկներ-2»-ի կազմում դուբլ ձևակերպեց Լուսինե Կոստանյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Միլենա Սայադյանը։

Հավելենք, որ Լուսինե Կոստանյանը հեղինակած 18 գոլով ճանաչվեց նաև մրցաշարի լավագույն ռմբարկու։

Մեր աղջիկների փայուն հաղթանակի մասին պատմող ռեպորտաժը կներկայացնենք շուտով։