Not Selected

ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵՑԻՆ

23/02/2020

Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները վերսկսեցին մարզումները։ Թիմը շարունակում է նախապատրաստվել սեփական մարզաբազայում։ Գլխավոր թիմին է միացել նաև երիտասարդ ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը։

Որոշ սահմանափակումներով, բայց ընդհանուր խմբի հետ է մարզվում նաև վենեսուելացի ֆուտբոլիստ Ռուբեն Ռամիրեսը։

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն «Ուրարտուի» համար կվերսկսի մարտի 2-ին։ 16-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի Վանաձորի «Լոռիին»։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին ։

Ստորև ներկայացնում ենք «Ուրարտուի» մարզման ֆոտոշարքը