Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՄԱՍԻՍ» 1-2

28/02/2020

Վերսկսեց Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ 19-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Մասիսին»։

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ 20-րդ րոպեին աչքի ընկավ Օլեքսի Բոնդարենկոն։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան հեղինակել պատասխան գոլը, հաշիվը հավասարեցրեց Էրիկ Ղարիբյանը։

Հանդիպման վերջին վայրկյաններին «Մասիսի» ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակ կորզել։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Օլեքսի Բոնդարենկոն։

19-րդ տուրից հետո Արամ Հակոբյանի գլխավորած թիմն իր ակտիվում ունի 30 միավոր և ընթանում է 8-րդ հորիզոնականով։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի «Դիլիջանի» հետ։ Խաղը կկայանա Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում մարտի 5-ին և կմեկնարկի 14։00-ին։

«Ուրարտու-2» - «Մասիս» 1-2

0-1 Օլեքսի Բոնդարենկո (20'), 1-1 Էրիկ Ղարիբյան (51'), 1-2 Օլեքսի Բոնդարենկո (90+3' 11մ)

«Ուրարտու-2» Գրիգորի Մաթևոսյան, Էրիկ Ղարիբյան, Հրաչյա Գեղամյան, Էրիկ Փիլոյան, Արթուր Խաչատրյան, Կարեն Գալստյան (Խարիտոն Այվազյան 85'), Գոռ Լուլուկյան (Տիգրան Այունց 76'), Ռուբեն Եսայան (Կորյուն Սեդրակյան 60'), Արսեն Սադոյան, Էրիկ Պետրոսյան, Գևորգ Տարախչյան (Աբրահամ Պորտուգալյան 46'):

«Մասիս» Օլեգ Գումենյուկ, Դմիտրո Կլիմակով, Արտյոմ Կուլիշենկո, Մոուկտար Սիլլա Աբոուբաքար (Վարազդատ Մխիթարյան 83'), Իլյա Միխայլով, Օլեքսի Բոնդարենկո, Զավեն Ղազարյան, Անտոն Կուպչին, Գերման Դմիտրին, Դմիտրո Ստարադուբետս, Վլադիսլավ Պավլուչենկո:

Ստորև ներկայացնում ենք Ձեզ հանդիպման գոլերը.