Not Selected

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

09/02/2020
Default Image

Հայաստանի ազգային հավաքականի և կիպրոսյան «Էնոսիսի» ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը այցելել էր այս օրերին Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուի» ճամբար՝ տեսակցելու նախկին խաղընկերներին։

Թիմակիցների հետ հանդիպումն անցավ բավականին ջերմ ու մտերմիկ մթնոլորտում։

Հավելենք, որ Հովհաննես Համբարձումյանը Երևանի «Ուրարտուի» սան է։ Այս ակումբի կազմում նա 2013/14 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ազգային հավաքական Համբարձումյանն առաջին անգամ հրավիրվել է հենց «Ուրարտուից»։

Այժմ 29-ամյա պաշտպանը հանդես է գալիս Կիպրոսի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Էնոսիս» ակումբում։ Ընթացիկ մրցաշրջանում Համբարձումյանն անցկացրել է 18 խաղ ու դարձել 3 գոլի հեղինակ։