Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱԿՈՒՄԲԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԵՏ

01/03/2020

Փետրվարի 29-ին «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հանդիպեց ակումբի երկրպագուների հետ։ Հանդիպումն անցավ հարց ու պատասխանի ձևաչափով։ Երկրպագուներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին թիմի գլխավոր մարզչին։ Գրիգորյանն իր խոսքում մեծ կարևորություն տվեց երկրպագուներին ու նշեց, որ նրանց աջակցությունը լրացուցիչ ուժ է հաղորդում թիմին։

Գլխավոր մարզիչը նաև ասաց, որ երկրպագուների հետ հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն, որովհետև ֆուտբոլն առաջին հերթին հենց երկրպագուների համար է։

Հանդիպման վերջում կայացավ ֆուտբոլային խաղ ակումբի մարզիչների և երկրպագուների միջև։ Խաղն ավարտվեց մարզիչների հաղթանակով։

Հավելենք, որ «Ուրարտուի» ՖԱ-ի “South West Ultras” ֆան-ակումբը շարունակում է նոր երկրպագուների անդամագրությունը։ Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել՝ 093-48-49-28 հեռախոսահամարով, կամ գրել ֆան-ակումբի ֆեյսբուքյան էջին։