Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ «ՆՈԱՅԻՑ» ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նոայից» կրած պարտությունից հետո (0-1) լրագրողների հարցերին պատասխանեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մրցակիցը գերազանցեց մեզ ֆուտբոլային բոլոր առումներով։ Նրանք այսօր մի փոքր ավելի ուժեղ էին։ Այնպես որ, նրանց հաղթանակը կարելի է ամբողջությամբ արդարացված համարել » ։ 

ՄԱՐԿՈ ԲՐՏԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Վերջնամասում մենք խաղը տարանք պրիմիտիվության, երկար ու հասարակ փոխանցումներով էինք խաղում։ Մեզ պետք էր ֆուտբոլիստ, որը կարող էր հանգստացնել խաղը դաշտի կենտրոնում, իսկ Մարկոն կարող է անել դա » ։

ԹԻՄԻ ԽԱՂԸ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Թե «Ուրարտուի» խաղային որ կողմերը կբարելավենք, ես դա կքննարկեմ իմ ֆուտբոլիստների հետ։ Ինչ վերաբերում է «Նոայի» հետ խաղին, ապա նրանք այսօր այնքան չփայլեցին, որքան «Փյունիկի» հետ առաջնության վերջին խաղի ժամանակ։  Բայց տարրական օրինակ, թե ինչպես կազմի համալրումը բալանասավորեց թիմը՝ դարձնելով ավելի հզոր ու սոլիդ։ Նոր հենակետային կիսապաշտպանի ու ձախ պաշտպանի շնորհիվ, կատարված կետային համալրումից հետո, ինչպես նաև սխեմայի փոփոխությունը, մեկի փոխարեն երկու հենակետայինով խաղալը բարելավեց թիմի խաղը։ «Շիրակից» կրած պարտությունը «Նոային» թույլ տվեց ճիշտ եզրահանգումների գալ, դրանցով «Նոան» այս պահի դրությամբ օգտվում է արդյունավետ կերպով, որովհետև ևս երկու որակյալ ֆուտբոլիստներ են հայտնվել, ինչ վերաբերում է մեզ, ես կարճ կասեմ․ մենք պետք է ուժեղացնենք մեր խաղը բոլոր առումներով: Բայց մեկ ուղղություն է ինձ հետաքրքրում, հատկապես հոգեբանական նման դժվար խաղերում չպետք է ետ կանգնել սեփական մարտավարությունից, այլ անհրաժեշտ է շարունակել խաղալ կամ գոնե փորձել գտնել կոմբինացիոն ու իմաստավորված ֆուտբոլ։ Նշանակություն չունի, որ մրցակիցն այդ կոմբինացիոն ֆուտբոլով գերազանցեց մեզ, այդ մենք չպետք է փոխենք մեր ոճը ու գործենք ավելի պարզունակ։ Դա կարևոր պահ է » ։ 

ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Այվազյանը բավականին լավ մարզավիճակում է գտնվում: Նրան մեկնարկային կազմում ընդգրկելու միտք կար, բայց «Նոայի» եզրային ֆուտբոլիստներ Վլադիմիր Ազարովն ու Դանու Սպատարուն լավ դրիբլինգի են տիրապետում։ Այդ հանգամանքը ետ պահեց ինձ, որ նրան չընդգրկեցի մեկնարկային կազմում» :