Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 0-1

11/03/2020

Կայացավ "Vbet" Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ուրարտու» - «Նոա» առաջին հանդիպումը։

Հանդիպումը սկզբունքային էր երկու թիմերի համար էլ, գավաթի խաղարկությունը «Ուրարտուի» համար միակ հնարավորությունն է դեպի եվրոգավաթներ ուղեգիր վաստակելու համար, իսկ «Նոան» էլ իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Ալեքսանդր Գրիգորյանը «Լոռիի» հետ առաջնության 16-րդ տուրի խաղի համեմատ մի շարք փոփոխություններ էր կատարել թիմի կազմում։ Որակազրկված Հակոբ Հակոբյանի փոխարեն ձախ եզրում գործում էր Ռոբերտ Դարբինյանը, իսկ աջ եզրային պաշտպանի դիրքում խաղում էր Ռուբեն Ռամիրեսը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով։ 

Հանդիպման 29-րդ րոպեին «Նոայի» ֆուտբոլիստները կարողացան բացել հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ալան Տատաևը։

Մինչև ընդմիջում նոր գոլեր չգրանցվեցին: 

Երկրորդ խաղակեսը բավականին բարձր տեմպով մեկնարկեց։ Աչքի ընկնելու հնարավորություններ ունեին ինչպես «Ուրարտուի», այնպես էլ «Նոայի» ֆուտբոլիստները։ Իրավիճակներից մեկում «Ուրարտուին» վերահաս գոլից փրկեց նույնիսկ ուղղահայաց դարպասաձողը։

Խաղի վերջնամասում «Նոան» մնաց 10 ֆուտբոլիստներով, 87-րդ րոպեին 2-րդ անգամ զգուշացվեց ու խաղադաշտից հեռացվեց Սանա Գոմեսը, բայց դա ամենևին էլ չհեշտացրեց «Ուրարտուի» գործը։

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։ 

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 22-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի 14:15-ին։

 

«Ուրարտու» - «Նոա» 0-1

0-1 Ալան Տատաև (29')

«Ուրարտու» 1․Անատոլի Այվազով, 19.Եվգենի Օսիպով, 8. Յուրիցա Գրգեց, 99. Ռոբերտ Դարբինյան, 25. Ոուբեն Ռամիրես, 29. Պետեր Մուտումոսի, 11. Իգոր Պադերին, 7. Արամ Բարեղամյան (91 Մարկո Բրտան 75՛) , 9. Եվգենի Կոբզար, 18. Խուան Ազոկար (10․ Կարեն Մելքոնյան 69՛), 93. Սեմյոն Սինյավսկի (6․ Էբերտ Կարդոսո 55՛) :

Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 6. Էբերտ Կարդոսո, 30. Էդվարդ Կպոդո, 88. Վահագն Այվազյան,  91. Մարկո Բրտան, 78. Գևորգ Տարախչյան, 17. Թայմուրազ Տոբոև, 10. Կարեն Մելքոնյան, 27. Ուդոկա Ուչեննա:

«Նոա» 37․Մակսիմ Շվագիրև,  33. Հովհաննես Նազարյան, 14. Միխայիլ Կովալենկո, 6. Սոսլան Կագերմազով, (10․ Բենիկ Հովհաննիսյան 57՛) 3. Ալան Տատաև, 92. Սանա Գոմես, 7. Էդուարդս Էմսիս, 16. Էլիստանո Մանգա,  57. Պավել Դեոբալդ (24․ Սերգեյ Դմիտրիև 85՛), 9. Վլադիմիր Ազարով,   94. Դանու Սպետարու (21․ Ռոկաս Կրուշնաուսկաս 90+4՛), 93. Մաքսիմ Մայրովիչ:

Պահեստայիններ՝  77․Վալերիո Վիմերկատի, 20. Էդգար Գրիգորյան, 24. Սերգեյ Դմիտրիև, 33. Հովհաննես Նազարյան, 21. Ռոկաս Կրուշնաուսկաս, 28. Արտյոմ Դելինյան, 8. Յուրի Գարեգինյան, 11. Վիգեն Ավետիսյան, 24. Սերգեյ Դմիտրիև, 22. Վարդան Մովսիսյան, 10. Բենիկ Հովհաննիսյան։