Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13/03/2020

ՀՖՖ-ն, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության կոչը, կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են:

Դադարեցվել են նաև «Ուրարտուի» մանկապատանեկան թիմերի մարզումները։ 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի շուրջ։

Մեզ համար առաջնայինը մարդկային առողջությունն է, որքան էլ կարևոր ու սկզբունքային են ֆուտբոլային միջացառումները, երբ ռիսկի տակ է հայտնվում առողջությունը, կամ այն վատթարացնելու թեկուզ չնչին վտանգ կա, ապա ցանկացած իրողություն ու իրադարձություն ինքնըստինքյան կրում է երկրորդական բնույթ։

Լիահույս ենք, որ ՀՖՖ բոլոր մրցաշարերի անցկացման ժամանակավոր դադարեցումը կնվազեցնի հնարավոր ռիսկերը։