Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

14/03/2020

Մարտի 14-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփկանատեր Ջևան Չելոյանցը անցկացրեց ժողով-հանդիպում ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու մյուս բոլոր աշխատակիցների հետ։

Հանդիպման ընթացքում խոսվեց COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի մասին։

Որոշում կայացվեց, որ մինչև մարտի 18-ը «Ուրարտու» մարզահամալիրում դադարեցվում են բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները։
Հետագա ծրագրերը հայտնի կդառնան արդեն մարտի 18-ին՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկումից հետո։

Ժողովի ընթացքում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը ակումբի աշխատակիցներին ներկայացրեց նաև այն կանխարգելիչ գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել հնարավոր ռիսկերից խուսափելու համար։

Ձեզ ենք ներկայացնում Միխայիլ Վարդապետովի խոսքը՝ երկրպագուներին։

Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել, լինել զգոն, հնարավորինս լավ հետևել սեփական առողջությանը, ցանկացած խնդրի դեպքում դիմել բժշկի։


Առողջությունն ամենից թանկն է, ուստի ավելի առաջնային բան քան այն լինել չի կարող։