Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․  ՌԵԴԱ ԲԵԼԱՀՍԵՆ

02/03/2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կենտրոնական կիսապաշտպան Ռեդա Բելահսենի հետ։

Բելասենը ծնվել է 1993 թվականի հունվարի 21-ին։ Հանդիսանում է Ֆրանսիայի և Ալժիրի քաղաքացի։ Ֆուտբոլիստը ֆրանսիական «Շիլտիգհեյմ» ակումբի սան է։ Վերջին տարիներին 27-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել Ալժիրի բարձրագույն խմբի առաջնությունում՝ «Ալժեր» և «Բեջաիա»  ակումբներում։  «Ալժերի» կազմում դարձել է այդ երկրի սուպերգավաթակիր։

«Ուրախ եմ, որ «Ուրարտուի» նման ակումբում եմ խաղալու։ Անչափ տպավորված եմ այն ամենից ինչը տեսել եմ այստեղ։ Ամեն ինչ կա, մնում է կենտրոնանալ աշխատանքի վրա ու առավելագույնն անել։ Ինձ համար յուրահատուկ մարտահրավեր է։ Կանեմ ամեն ինչ մեր երկրպագուներին ուրախացնելու համար», - ասել է 27-ամյա ֆուտբոլիստը։

Հաջողություն ենք մաղթում Բելահսենին՝ մեր ակումբում։