Not Selected

ՄԻՆՉԵՎ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ #ՄՆԱՏԱՆԸ

27/03/2020

Սիրելի ֆուտբոլասերներ․

Այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված իրադարձություններին։ Որքան էլ արագ է այս հիվանդությունը տարածվում, միևնույնն է, այն հաղթահարելի է։

Այս պայքարում, ինչպես ֆուտբոլում պետք է կռվել մեկ նպատակի համար՝ հաղթել, իսկ հաջողության հասնելու համար մեզնից շատ բան չի պահանջվում։

Մենք վստահ ենք, որ եթե բոլորս լինենք միասնական, կարգապահ, հետևենք համապատասխան ցուցումներին, գործենք հնարավորինս զգոն ու գիտակից, ապա կկարողանանք արագորեն հաղթահարել խոչընդոտ դարձած համաճարակը։

 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ժամանակավորապես փոխում է իր զինանշանը։ Սա նույնպես զգոնության կոչ է ուղղված երկրպագուներին, ֆուտբոլասերներին ու առհասարակ բոլորին։

Մնացեք տանը, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնանք մեր սիրելի խաղին։  

Կհանդիպենք մարզադաշտում ։