Not Selected

Ի՞ՆՉ ԱՆԵԼ. ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ

27/03/2020

Կորոնավիրուսային այս շրջանում յուրաքանչյուր անձ փորձում է իր ժամանակը հնարավորինս հետաքրքիր անցկացնել։ Իսկ դրա համար ֆիլմերը, գրքերն ու երաժշտությունը լավագույն միջոցներն են։ Մեր դարպասապահ Արսեն Բեգլարյանը խորհուրդներ է տալիս, թե ինչ կարելի է դիտել, լսել ու կարդալ՝ ձանձրույթից խուսափելու համար․

 

Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ

Վերջերս դիտել եմ «Կանաչ գիրքը»։ Այն հայտնի երաժիշտ Դոն Շիրլիի ու նյույորքյան թիկնապահ Տոնի Վալելոնգի ընկերության պատմությունն է։ Ինձ դուր է գալիս Վիգո Մորտենսենի դերասանական խաղը, ես նրա տաղանդի երկրպագուն եմ։ Խորհուրդ եմ տալիս դիտել այդ կինոնկարը, ես այն շատ հավանեցի։ Մահերշալա Ալին այդ դերի համար արդարացիորեն արժանացել է «Օսկարի»։

Ի՞ՆՉ ԿԱՐԴԱԼ

Հիմա ես կարդում եմ Ռիչարդ Մետիսոնի  «Ես լեգենդ եմ» վեպը։ Ի դեպ, համանուն ֆիլմ կա, որտեղ գլխավոր դերում Ուիլ Սմիթն է։ Սկզբից ֆիլմն եմ դիտել, դուրս եկավ և ցանկացա բնօրինակը կարդալ։ Ֆանտաստիկա ժանրը սիրում եմ, դրա համար այդ գիրքը խորհուրդ եմ տալիս։

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ՆԱՅԵԼ

Ես հիմա դիտում եմ «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալը։ Փորձում եմ սերիալներն անգլերեն դիտել, գոնե տիտրերով, որովհետև այն օգնում է խոսակցական լեզվին։ Մեր օրերում օտար լեզուների իմացությունը շատ կարևոր է։ Այնպես, որ դա և հաճելի է և օգտակար։

Ի՞ՆՉ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵԼ

Չգիտեմ։ Լսեք լատինամերիկյան ինչ-որ բան, որովհետև նրանց երգերը տրամադրությունը բարձրացնում են։

Ի՞ՆՉ ԴԻՏԵԼ “YOUTUBE”-ՈՒՄ

“Youtube”-ում ես սովորաբար նայում եմ ֆուտբոլին ու բասկետբոլին վերաբերող տեսանյութեր։ Դիտում եմ նաև խոհարարական կոնտենտ պարունակող վիդեոներ։ Սիրում եմ նայել, թե ինչպես են կերակուրներ պատրաստում։ Չնայած ինքս գործնականում այդ ամենը չեմ կիրառում։

Ի՞ՆՉ ԽԱՂԱԼ

Ես ընկերներիս հետ խաղում եմ “FIFA” և “PUBG”: Հենց այդ երկու վիդեոխաղերն էլ խորհուրդ կտամ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Մի՛ հիվանդացեք։ Այս դժվար պահին եղեք գիտակից ու պատասխանատու։ Կհանդիպենք խաղադաշտում։