Not Selected

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ Է ԴԻՏԱՐԿՎՈՒՄ

30/03/2020

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մարտի 30-ին հեռավար կարգով կայացել է ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է, որ մշակվել է առաջնության անցկացման մի քանի տարբերակ։ Առաջնության վերսկսման երեք օր է դիտարվում ՝ մայիսի 1, մայիսի 15  կամ հունիսի 1։

Մելիքբեկյանը նաև հայտնել է, որ այս պահին ՀՖՖ-ն աշխատում է ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։

Նիստի ընթացքում նաև նշվեց, որ ապրիլի 1-ին կայանալու է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների հեռավար հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք արդիական հարցեր։ ՀՖՖ նախագահն առաջարկեց շաբաթվա վերջին ևս մեկ նիստ հրավիրել՝ քննարկման արդյունքների և կայացրած որոշումների մասին տեղեկացնելու համար։