Not Selected

«ԴԻԼԻՋԱՆ»-«ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-5

05/03/2020

Հայաստանի առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց  «Դիլիջան» ՖԱ-ին ու 5-1 հաշվով հաղթանակ տոնեց: 

Առաջին խաղակեսի հենց սկզբնամասում «Ուրարտու-2»-ի պաշտպան Արսեն Եղիազարյանը կարողացավ առաջ մղել իր թիմին: Շատ չանցած՝ «Դիլիջանին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Տանտերերի կազմում հանդիպման 17-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բոգդան Ռյաբեցը:

Երկու թիմերն էլ շարունակաբար գոլային բազմաթիվ պահեր ունեցան: 29-րդ րոպեին «Ուրարտու-2»-ը կրկին հաշվի մեջ առաջ անցավ: Այս անգամ աչքի ընկավ Էրիկ Պետրոսյանը: Այսպիսով, առաջին խաղակեսն ավարտվեց հյուրերի օգտին՝ 2-1 հաշվով:

Երկրորդ խաղակեսն էլ բավական ակտիվ պայքարում ընթացավ: «Ուրարտու-2»-ի կազմում դուբլ ձևակերպեց Գևորգ Տարախչյանը: Նախ, 63-րդ րոպեին նա հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 3-1, խաղավարտից 8 րոպե առաջ էլ կարողացավ երկրորդ անգամ աչքի ընկնել:

Հանդիպման վերջին րոպեին էլ մեր տղաները խփեցին 5-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Աբրահամ Պորտուգալյանը: 

«Դիլիջան»-«Ուրարտու-2» 1-5

0-1 Արսեն Եղիազարյան 10', 1-1 Բոգդան Ռյաբեց 17', 1-2 Էրիկ Պետրոսյան 29', 1-3 Գևորգ Տարախչյան 63', 1-4 Գևորգ Տարախչյան 82' 1-5 Աբրահամ Պորտուգալյան 89'

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»

22. Գրիգորի Մաթևոսյան, 18. Արսեն Եղիազարյան, 77. Էրիկ Սիմոնյան(Կարեն Գալստյան 46'), 15. Արթուր Խաչատրյան, 4. Էրիկ Փիլոյան, 3. Էրիկ Ղարիբյան (Ֆելիքս Խաչատրյան 56'), 10. Գոռ Լուլուկյան (Խարիտոն Այվազյան 16'), 33. Արսեն Սադոյան, 21. Աբրահամ Պորտուգալյան, 23. Գևորգ Տարախչյան, 9. Էրիկ Պետրոսյան (Սամվել Հակոբյան 84'):

«ԴԻԼԻՋԱՆ»

 89. Վոլոդիմիր Մոլնիչենկո, 2. Ռևիկ Եղիազարյան, 5. Ալեքսեյ Կայուկով, 8. Դենիս Բոնդարենկո, 9. Յարոսլավ Սոկոլ, 14. Սեմյոն Մուրադյան, 18. Դավիթ Հակոբյան, 22. Օլեքսանդր Բեհաշով (Խավիեր Բրավո Օկամպո Ֆրանցիսկո 72'), 23. Դմիտրո Միշենին, 24. Բոգդան Ռյաբեց (Նարեկ Գևորգյան 45' (Էդուարդ Բուկուշյան 77'), 57. Դանիլ Սվիրիդով: