Not Selected

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆ. «ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՆՄԱՆ ԳԵՂԵՑԻԿ ԳՈԼ ԿԽՓԵՄ»

06/03/2020

«Ուրարտուի-2»-ի ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը 20-րդ տուրի «Դիլիջանի» հետ խաղում դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: 

Խաղից հետո 17-ամյա ֆուտբոլիստը մեզ հետ կիսվեց իր տպավորություններով.

«Խաղի սկզբում ամեն ինչ կարելի է ասել ավելի բարդ էր մեզ համար, բայց թիմը կարողացավ լավ խաղ ցուցադրել ու հաղթել: Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ լավ էր, տղաները մինչև վերջ պայքարեցին:
Դուբլ ձևակերպեցի, ինչի համար շատ ուրախ եմ: Չէի սպասում, որ երկրորդ գոլս այդքան գեղեցիկ կստացվի, թույլ ոտքով հարվածեցի, բայց լավ է, որ կարողացա նման գոլ հեղինակել: Կարծում եմ՝ բոլոր գոլերն էլ մեր տղաների կատարմամբ գեղեցիկ ստացվեցին:

Առաջնության երկրորդ հատվածում թիմերը բավական ուժեղացել են, բայց կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մյուս խաղերում էլ հաղթենք»: