Not Selected

«ՍԵՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-1

Հայաստանի առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում «Ուրարտու-2»-ը ուժերը չափեց «Սևան» ՖԱ-ի հետ: Արամ Հակոբյանի թիմն այդ խաղում զիջեց 3-1 հաշվով:

Հանդիպման 19-րդ րոպեին «Սևանը» բացեց խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Արամ Լոռեցյանը: 2 րոպե անց Սեյրան Մալխասյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2-0:

Ընդմիջումից հետո «Ուրարտու-2»-ը սկսեց ավելի ակտիվ գործել: Բայց չնայած բազմաթիվ գոլային պահերին՝ թիմը բաց թողեց նաև 3-րդ գնդակը: 56-րդ րոպեին «Սևանի» կազմում աչքի ընկավ Արամ Սարգսյանը:

64-րդ րոպեին «Ուրարտու-2»-ը վերջապես կարողացավ մեկ արդյունավետ գրոհ կազմակերպել: Թիմի միակ գոլը հեղինակեց Արսեն Սադոյանը: 

«ՍԵՎԱՆ»-«ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-1

1-0 Արամ Սարգսյան (19)', 2-0 Սեյրան Մալխասյան (21'), 3-0 Արամ Սարգսյան (56'), 3-1 Արսեն Սադոյան (64')

«Ուրարտու-2» 22. Գրիգորի Մաթևոսյան, 25. Նարեկ Պետրոսյան, 18. Արսեն Եղիազարյան (26. Կարեն Գալստյան 64'), 77. Էրիկ Սիմոնյան, 4. Էրիկ Փիլոյան (20. Ռուբեն Եսայան 69') 3. Էրիկ Ղարիբյան, 13. Ռեդա Բելահսեն (10. Գոռ Լուլուկյան 46'), 33. Արսեն Սադոյան, 8. Հրաչյա Գեղամյան (16. Խարիտոն Այվազյան 75'), 21. Աբրահամ Պորտուգալյան, 9. Էրիկ Պետրոսյան:

«Սևան» 1. Գոռ Մարտիրոսյան, 4. Արմեն Դուրունց, 14. Արմեն Դերձյան (77. Վարդան Կարկարյան 46'), 7. Արամ Սարգսյան (10. Արեգ Ազատյան), 30. Դավիդ Ելոն, 3. Հակոբ Լոռեցյան, 90. Ատվի Հասսան Մահեննա, 9. Արամ Լոռեցյան, 11. Մատեուս Ալվես Լոպես (8. Դավիդ Մայիլյան 46') 33. Սեյրան Մալխասյան, 80. Արշակ Պողոսյան (6. Սամվել Խաչիկյան 69'):

Ստորև ներկայացնում ենք հանդիպման գոլերը.