Not Selected

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է “ARMENIAN QUARANTINE CUP”-Ը

21/04/2020

Հայկական ակումբները առաջիկայում հանդես կգան նոր մրցաշարում։ Ակումբների նախաձեռնությամբ “FIFA 20” պլատֆորմի վրա կազմակերպվել է կիբերֆուտբոլի մրցաշար, որին մասնակցելու են հայկական ակումբների ֆուտբոլիստները։

Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների թվով 16 ակումբների 1-ական ֆուտբոլիստներ պայքարելու են լավագույնի կոչման համար։

«Ուրարտուն» ներկայացնելու է Սեմյոն Սինյավսկին։

Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը։ «Ուրարտուն» հայտնվել է “D” խմբում։ Մրցակիցներն են «Շիրակը», «Լոռին» և «Դիլիջանը»։

Ստորև ներկայացնում ենք մյուս խմբերը

A Խումբ

«Վան», «Գանձասար-Կապան», «Մասիս», «Արագած»

B խումբ

«Լոկոմոտիվ», «Նոա», ԲԿՄԱ, «Վեստ Արմենիա»

C խումբ

«Տորպեդո», «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ»

D խումբ

«ՈՒՐԱՐՏՈՒ», «Շիրակ», «Լոռի», «Դիլիջան»։

Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 22-ից, բոլոր հանդիպումները կհեռարձակվեն "Urish Football" յութուբյան ալիքով: