Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԹԵՍՏԱՎՈՐՎԵԼ ԵՆ

22/04/2020

Ապրիլի 22-ին «Ուրարտուի» ֆուտբոլիստները, բժշկական, սպասարկող ու ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում են անցել։ Բոլորի պատասխանը եղել է բացասական։

Արդեն վաղվանից «Ուրարտուն» կսկի մարզումները սեփական մարզաբազայում։

Հավելենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: