Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԼՈԿՈՄՈՏԻՎ» 1-2

11/05/2020

Կարանտինային դադարից հետո «Ուրարտուն» անցկացրեց ստուգողական առաջին հանդիպումը։ Մրցակիցը Հայաստանի Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ Երևանի «Լոկոմոտիվն» էր։

Հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան բացել հանդիպման հաշիվը, Խուան Ասոկարը ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ։ Մրցակցի պաշտպանները խախտեցին կանոնները։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Սեմյոն Սինյավսկին։ 22-րդ րոպեին «Ուրարտուի» ֆուտբոլիստները նորից 11 մետրանոց վաստակեցին, նշակետին մոտեցավ Իգոր Պադերինը, սակայն վրիպեց։ 6 րոպե անց «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Աչքի ընկավ Յուրի Գլյուշչուկը։ Մինչև ընդմիջում «Լոկոմոտիվն» էլ 11 մետրանոցի հնարավորություն ստացավ, բայց փայլուն գործեց Արսեն Բեգլարյանը, որը հետմղեց 11 մետրանոցն ու հաջորդ հարվածը։ Թիմերը գնացին ընդմիջման հենց այս հաշվի ներքո։  

Երկրորդ կեսն էլ անցավ համառ պայքարում։ 75-րդ րոպեին աչքի ընկնելու շատ լավ հնարավորություն ուներ Հակոբ Հակոբյանը, բայց վերջինիս՝ հեռու տարածությունից կատարած հարվածից հետո գնդակը հետմղվեց դարպասաձողից։ 79-րդ րոպեին «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստները նորից 11 մետրանոցի հնարավորություն ստացան, որն էլ անվրեպ իրացրեց Արտեմ Պիլիպենկոն՝ 1-2։ Խաղավարտին թիմերը փոխանակվեցին գոլային պահերով, բայց նոր գոլեր չեղան։ «Ուրարտու» - «Լոկոմոտիվ» 1-2։

 

«Ուրարտու» - «Լոկոմոտիվ» 1-2

1-0 Սեմյոն Սինյավսկի (6’ 11մ), 1-1 Յուրի Գլյուշչուկ (28’), 1-2 Արտեմ Պիլիպենկո (79’ 11մ)

«Ուրարտու».  24 Արսեն Բեգլարյան, 4 Արսեն Եղիազարյան, 91 Մարկո Բրտան, 6 Էբերտ (Արթուր Խաչատրյան 84’), 88 Վահագն Այվազյան, 5 Հակոբ Հակոբյան, 11 Իգոր Պադերին (Էրիկ Վարդանյան 73՛), 9 Եվգենի Կոբզար (Էրիկ Պետրոսյան 80՛), 18 Խուան Ասոկար (Աբրահամ Պորտուգալյան 73՛), 10 Կարեն Մելքոնյան, 93 Սեմյոն Սինյավսկի (Գևորգ Տարախչյան 45՛)։

«Լոկոմոտիվ»1․ Տորնիկե Զուրկուա, 13․ Դմիտրո Կապիտով, 14․ Անտոն Անտոշին, 4․ Իլյա Խադուլյա, 33․ Արտեմ Սոմկա, 89․ Սերգեյ Դյաշչուկ, 7․ Իգոր Բիկովսկի, 90․ Հայկ Սարգսյան, 99․ Արտեմ Պիլիպենկո, 18․ Մաքսիմ Պրիադուն, 11․ Յուրի Գլյուշչուկ։