Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» 0-2

17/05/2020

«Ուրարտուն» անցկացրեց այս շրջանի ստուգողական երկրորդ հանդիպումը, մրցելով «Գանձասար-Կապանի» հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումն անցկացվեց փակ՝ առանց հանդիսականների։

Հանդիպման հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները աչքի ընկնելու լավ հնարավորություն ունեցան։ Առաջին իսկ գրոհը կարող էր ավարտվել դարպասի գրավումով։ Տուգանային հարվածի արագ խաղարկումից հետո «Ուրարտուի» միանգամից երկու ֆուտբոլիստներ հայտնվեցին նպատասավոր դիրքում, բայց Կարեն Մելքոնյանի հարվածից հետո գնդակը հետմղվեց դարպասաձողից, իսկ վրա հասած Սեմյոն Սինյավսկին շեղ հարվածեց։

9-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, որն էլ անվրեպ իրացրեց Գեղամ Հարությունյանը՝ 0-1։ Մինչև ընդմիջում աչքի ընկնելու շատ լավ հնարավորություն ուներ Խուան Ասոկարը, բայց վենեսուելացի կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։

Երկրորդ կեսի մեկնարկում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները նորից կարողացան արագ գոլ խփել։ Օգտվելով Էդվարդ Կպոդոյի սխալից Գեղամ Հարությունյանը մեն-մենակ մնաց Արսեն Բեգլարյանի հետ ու գրավեց դարպասը՝ 0-2։

70-րդ րոպեին աչքի ընկնելու շատ լավ հնարավորություն ուներ «Ուրարտուն»։ Գևորգ Տարախչյանը հայտնվել էր անչափ նպաստավոր դիրքում, սակայն վրիպեց։ 85-րդ րոպեին Տարախչյանը ևս մեկ լավ պահ ունեցավ, բայց վերջինիս հարվածից հետո գնդակը հետմղեց «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը։

Այս խաղով «Ուրարտուն» ավարտում է ստուգողական հանդիպումների շարքը։ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվում է մայիսի 23-ից, իսկ մայիսի 25-ին «Ուրարտուն» ուժերը կչափի «Արարատի» հետ։

«Ուրարտու» - «Գանձասար-Կապան» 0-2

0-1 Գեղամ Հարությունյան (9’ 11մ), 0-2 Գեղամ Հարությունյան (48՛)

«Ուրարտու»24. Արսեն Բեգլարյան, 5. Հակոբ Հակոբյան, 3. Էդվարդ Կպոդո (Յուրիցա Գրգեց 54՛), 91. Մարկո Բրտան, 88. Վահագն Այվազյան (Էրիկ Սիմոնյան 13՛), 7. Արամ Բարեղամյան (Ա), 29. Պետեր Մուտումոսի, 11. Իգոր Պադերին (Եվգենի Կոբզար 46՛), 18. Խուան Ասոկար (Աբրահամ Պորտուգալյան 63՛), 93. Սեմյոն Սինյավսկի (Նարեկ Պետրոսյան 46՛), 10. Կարեն Մելքոնյան (Գևորգ Տարախչյան 54՛):

«Գանձասար-Կապան».  1. Գևորգ Կասպարով, 9. Գևորգ Նռանյան (Ա), 15. Աննան Մենսահ, 28. Ալեքսանդր Հովհաննիսյան, 5. Դավիթ Տերտերյան, 27. Կարիմ Նիկիեմա, 10. Արթուր Գրիգորյան, 77. Դավիթ Մինասյան, 14. Էմիլ Եղիազարյան, 8. Նարեկ Ասլանյան, 22. Գեղամ Հարությունյան: