Not Selected

ՅՈՒՐԻՑԱ ԳՐԳԵՑ․ «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ»

24/05/2020

Մայիսի 25-ին իր ելույթները կվերսկսի «Ուրարտուն»։ «Արարատի» հետ խաղից առաջ զրուցել ենք «Ուրարտուի» խորվաթ կիսապաշտպան Յուրիցա Գրգեցի հետ

 

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ ենք, որ առաջնությունը վերջապես վերսկսվում է։ Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք։ Այո, արդեն 2 ամիս անցել է մեր պաշտոնական վերջին խաղից, բայց ես այն մտքին եմ, որ այս ընթացքում մենք լավ ենք նախապատրաստվել ու առաջիկա երկուշաբթի օրը դա կերևա»։

ՏԵՎԱԿԱՆ ԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ

«Իսկապես դժվար ժամանակահատված էր, մոտ երկու ամիս ոչ թիմային մարզումներ էինք անցկացնում, ոչ էլ խաղեր, բայց այս ընթացքում հասցրել ենք լավ մարզավիճակի հասնել։ Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»։

ԿԱՐԱՆՏԻՆԻ ՄԱՍԻՆ

«Ստացվեց այնպես, որ ես 2 կարանտին անցկացրի։ Սկզբում երբ մեկնեցի Խորվաթիա 14 օր այնտեղ ինքնամեկուսացա, իսկ հետո էլ երբ վերադարձա Հայաստան նորից 2 շաբաթ գտնվեցի բոլորից հեռու։ Դժվար էր, բայց ինչ կարող ենք անել իրավիճակն է այսպիսին և մենք բոլորս պետք է կարգապահ լինենք»։

ՎԵՐՍԿՍՎՈՂ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի առաջնությունում դժվար է ամեն խաղ, եթե դու քո հնարավորությունների 100 տոկոսը չտաս, ապա հաջողության հաստատ չես հասնի։ Մենք պետք է կռվենք ամեն խաղում, մեր հնարավորությունների առավելագույնը ներդնենք խաղադաշտում։ Այդ պարագայում ես հուսով եմ և հավատում եմ, որ արդյունք կլինի»։