Not Selected

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-0

Կարանտինային դադարից հետո պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրեց Երևանի «Ուրարտուն»։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հյուրընկալվեց Երևանի «Արարատին»․

Խաղը սակավ էր վտանգավոր պահերով, բայց պայքարն անզիջում էր, թե՛ «Ուրարտուի» և թե՛ «Արարատի» ֆուտբոլիստները կարող էին աչքի ընկնել առաջին կեսում։ Գոլ խփելու լավ հնարավորություններ կորցրին Խուան Ասոկարն ու Կարեն Մելքոնյանը։

Երկրորդ կեսը «Ուրարտուի» ֆուտբոլիստները բավականին ակտիվ սկսեցին, մի քանի իրավիճակներում Մարկո Բրտանը հայտնվեց անչափ նպաստավոր դիրքերում, սակայն երկու անգամ գրոհը արդյունավետ ավարտ չունեցավ։

Չես խփում դու, խփում են քեզ։ 54-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստները բացեցին հաշիվը, աչքի ընկավ Դավիթ Խուրսիձեն։ 

Ընդունած գոլից հետո «Ուրարտուի» կազմում փոփոխություններ տեղի ունեցան։ Խաղադաշտ մտան երիտասարդ ֆուտբոլիստներ Գևորգ Տարախչյանն ու Աբրահամ Պորտուգալյանը։ Տարախչյանը գլխավոր թիմի կազմում նշեց իր նորամուտը և քիչ էր մնում նաև գոլ խփեր, սակայն ձախ եզրից նրա կատարած հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ անցավ։

Նոր գոլեր այս խաղում չգրանցվեցին։ «Արարատ» - «Ուրարտու» 1-0։ Այս խաղով ավարտվում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը։ 

«Արարատ» - «Ուրարտու» 1-0

1-0 Դավիթ Խուրսիձե (53՛)

«ՈՒՐԱՐՏՈՒ» 24. Արսեն Բեգլարյան, 6. Էբերտ Կարդոսո, 30. Էդվարդ Կպոդո, 8. Յուրիցա Գրգեց, 25. Ռուբեն Ռամիրես, 5. Հակոբ Հակոբյան (ա), 29.Պետեր Մուտումոսի, 91. Մարկո Բրտան (88․ Վահագն Այվազյան 83՛), 10. Կարեն Մելքոնյան, 18. Խուան Ասոկար (21. Աբրահամ Պորտուգալյան 72՛), 93. Սեմյոն Սինյավսկի (78. Գևորգ Տարախչյան 61՛)։

Պահեստայիններ՝  1. Նարեկ Հովհաննիսյան, 77. Էրիկ Սիմոնյան, 21. Աբրահամ Պորտուգալյան, 4. Արսեն Եղիազարյան, 3. Էրիկ Վարդանյան, 26. Ռեդա Բելահսեն, 14. Ժոզեֆ Սանդեյ, 88. Վահագն Այվազյան, 23. Նարեկ Պետրոսյան։ 

«ԱՐԱՐԱՏ» 12. Եվգենի Կոբոզև, 36. Ռաֆայել Էնրիկե, 32. Պավել Ստեպանեց, 77. Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգո (66. Կոնստանտին Մորոզով 82'), 88. Սանտոս Դաս Նևես Խամես, 27. Դավիթ Խուրսիձե, 70. Հարունա Լուկման (5. Զուրաբի Արզիանի 74'), 10. Զավեն Բադոյան (80․ Իգոր Գաբրիել 46'), 30. Օսենի Գանիյու Բոյաթջի (11. Ռամազան Իսաև 63'), 69. Դենիս Դեդեչկո, 90. Վեսլեն Ժունիոր։

Պահեստայիններ՝  98. Պողոս Այվազյան, 5. Զուրաբի Արզիանի, 11. Ռամազան Իսաև, 66. Կոնստանտին Մորոզով, 80. Իգոր Գաբրիել, 31. Անդրանիկ Հովհաննիսյան, 29. Ռուսլան Ավագյան, 73. Էդմոնդ Մուրադյան, 14. Լևոն Բադալյան, 99. Ռազմիկ Հակոբյան։