Not Selected

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ «ԱՐԱՐԱՏԻՑ» ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

25/05/2020

Կորոնավիրուսային հանգամանքներով պայմանավորված «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն այս օրերին Հայաստանում չէ։ «Արարատի» հետ կայացած խաղից հետո լրագրողերի հարցերին հեռահար կարգով պատասխանեց նրա օգնական Արսեն Պետրոսյանը․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Երկկողմանի պահերով հանդիպում ստացվեց, որոշակի դադարից հետո երկու թիմերի համար էլ դժվար էր, միանգամից խաղային ռեժիմին անցնելը։ Տղաներն աշխատեցին այնքան, որքան կարող էին այս ժամանակահատվածի համար։ Շնորհակալ եմ նրանց, որ մինչև վերջ նվիրվեցին»

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք այն ակումբն ենք, որն ունի երիտասարդ շատ ֆուտբոլիստներ։ Մենք մշտական խնդիր ունենք, որ երիտասարդներին պետք է խաղաժամանակ տրամադրվի։ Անկախ առաջադրված խնդիրներից, հնարավորության դեպքում այդ ֆուտբոլիստները խաղալու են»

ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԽԱՂԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես տեսաք թիմում շատ կորուստներ կան, դեռ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն միացել թիմին։ Կան դիրքեր, որոնցում մենք որոշակի խնդիրներ ունենք, դրանով էր պայմանավորված, որ Վահագն Այվազյանն այսօր խաղում էր առաջնագծում։ Հետագայի մասին չեմ կարող ասել, ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների մարզավիճակից»։

ԽՈՒԱՆ ԱՍՈԿԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

«Ասոկարի վնասվածքի լրջության մասին հենց այս պահին դժվար է խոսելը։ Բժիշկներն այժմ կհետազոտեն ու վաղն արդեն հստակություն կունենանք։ Այժմ նա ցավեր ունի, բայց այս հարցին ավելի հստակ կպատասխանեն բժիշկները՝ վաղը»։

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Բարեղամյանն արդեն վերականգնման փուլում է։ Դեռ հստակ չէ, բայց պետք է, որ արդեն վաղվանից վերսկսի մարզումները։ Եթե նա պատրաստ լինի, ապա կխաղա հաջորդ խաղում։ Նա ամենից շատն է ուզում լինել խաղադաշտում»: