Not Selected

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպմանը Արամ Բարեղամյանը բացակայում էր վնասվածքի պատճառով։ «Ուրարտուի» ավագն արդեն վերսկսել է մարզումները։ Բարեղամյանը միացել է ընդհանուր խմբին, բայց դեռևս մարզվում է որոշակի սահմանափակումներով։

Մեզ հետ զրույցում թիմի բժիշկ Արսեն Համբարյանը մանրամասներ ներկայացրեց Բարեղամյանի մարզավիճակի մասին․ «Բարեղամյանն արդեն ընդհանուր խմբի հետ է մարզվում։ Ճիշտ է, դեռ կան վարժություններ, որոնք դեռ ամբողջ ուժով չի թույլատրվում կատարել, բայց աստիճանաբար այդ սահմանափակումներն էլ կհանվեն»։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Բարեղամյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։