Not Selected

ՍԵՄՅՈՆ ՍԻՆՅԱՎՍԿԻՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

08/05/2020

“Armenian Quarantine Cup” կիբերֆուտբոլի մրցաշարում ավարտվեց կիսաեզրափակիչ փուլը։ «Ուրարտուի» հարձակվող Սեմյոն Սինյավսկին ուժերը չափեց «Նոան» ներկայացնող Մաքսիմ Մայրովիչի հետ։ Հանդիպումը դիտարժան ու դրամատիկ ստացվեց։ Նախ աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը, բայց երկրորդ կեսում Սեմյոն Սինյավսկին կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 1-1։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի։ Առաջնությունում կիրառվում է «Ոսկե գոլի» օրենքը։ Այն թիմը, որ լրացուցիչ խաղում հեղինակում է առաջին գոլը, դառնում է հաղթող։ Սեմյոն Սինյավսկին առաջինը գրավեց մրցակցի դարպասը ու եզրափակչի ուղեգիր վաստակեց։

Եզրափակչում Սեմյոն Սինյավսկին ուժերը կչափի «Վանի» կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովի հետ, որը կիսաեզրափակչում նույն սցենարով առավելության հասավ «Շիրակի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանի նկատմամբ։

“Armenian Quarantine Cup”-ի եզրափակիչը կկայանա մայիսի 10-ին ու կհեռարձակվի “Urish Football” յութուբյան ալիքով։