Not Selected

ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

12/06/2020

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Արարատ-Արմենիա-2»-ին։ Մրցաշարային աղյուսակում դաշտի տերերը զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը, իսկ Արամ Հակոբյանի գլխավորած թիմը զիջում էր մրցակցին 5 միավորով, չնայած որ «Ուրարտու-2»-ը 2 խաղ պակաս էր անցկացրել.

Հանդիպումը բավականին գոլառատ ստացվեց, իսկ խաղի ելքը վճռող բոլոր իրադարձությունները տեղի ունեցան առաջին կեսում։ Առաջինն աչքի ընկան «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստները։ Հակոբ Խաչատրյանը պաշտպանների թիկունքում ստանալով գնդակը, մեն-մենակ մնաց դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ ու դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներից 7 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար։ Սամվել Հակոբյանը խորքից փոխանցում ստանալով ներխուժեց տուգանային հրապարակ, մրցակցի պաշտպանները միայն կանոնների խախտման գնով կարողացան կանգնեցնել Հակոբյանին։ Արդյունքում նշանակվեց 11 մետրանոց, խախտում կատարած ֆուտբոլիստը հեռացվեց խաղադաշտից, իսկ Աբրահամ Պորտուգալյանն էլ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը, հաշիվը դարձրեց՝ 1-1։

9 րոպե անց արդեն Աբրահամ Պորտուգալյանը վարձահատույց եղավ Հակոբյանին վաստակած 11 մետրանոցի համար։ Պորտուգալյանը հարվածային դիրքի դուրս բերեց Հակոբյանին, որն էլ մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը։ 2 րոպե անց Պորտուգալյանը հերթական գոլային փոխանցումը կատարեց, այս անգամ էլ աչքի ընկավ Արսեն Սադոյանը՝ 3-1։

Մինչև ընդմիջում «Արարատ-Արմենիա-2» ֆուտբոլիստները 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, բայց «Ուրարտու-2»-ի դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը կռահեց հարվածի ուղղությունը և փրկեց թիմին վերահաս գոլից։

Երկրորդ կեսում էլ վտանգավոր պահեր ունեին թե՛ «Արարատ-Արմենիա-2»-ի, թե՛ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները, բայց նոր գոլեր չգրանցվեցին։ Արդյունքում Արամ Հակոբյանի գլխավորած թիմը վաստակեց 3 միավոր և իր ակտիվում ունենալով 42 միավոր բարձրացավ 7-րդ հորիզոնական։

Հաջորդ հանդիպումն «Ուրարտու-2»-ը կանցկացնի հունիսի 16-ին սեփական հարկի տակ ընդունելով «Լոկոմոտիվին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 17։30-ին և կանցկացվի առանց հանդիսականների:

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-3

1-0 Հակոբ Խաչատրյան (13’), 1-1 Աբրահամ Պորտուգալյան (20’ 11մ), 1-2 Սամվել Հակոբյան (29’), 1-3 Արսեն Սադոյան (31’)

«Արարատ-Արմենիա-2»․ 44․Ստեֆան Չուպիչ (1. Սուրեն Ալոյան 46’), 25․ Դավիթ Նալբանդյան (ա), 5․ Գոռ Առաքելյան, 14․ Էդիկ Կիրակոսյան, 17․ Արամ Խամոյան, 7․ Պատվական Ավետիսյան, 10․ Հակոբ Խաչատրյան, 19․ Նարեկ Ալավերդյան (29. Սուրեն Զաքարյան 61’), 22․ Արսեն Գալստյան (21. Սպարտակ Հայրապետյան 77’), 16․ Արմեն Նահապետյան (9. Արթուր Սերոբյան 46’), 20․ Արտյոմ Ավանեսյան (27. Սերյոժա Բաբայան 90՛):

Պահեստայիններ․ 1․ Սուրեն Ալոյան, 8․ Յուրի Քոլոզյան, 23․ Միքայել Ասլանյան, 6․ Արման Պողիկյան, 27․ Սերյոժա Բաբայան, 21․ Սպարտակ Հայրապետյան, 29․ Սուրեն Զաքարյան, 11․ Դավիթ Ոսկանյան, 9․ Արթուր Սերոբյան, 2․ Էրիկ Սմբատյան:

 

«Ուրարտու-2». 22. Գրիգորի Մաթևոսյան, 18. Արսեն Եղիազարյան, 77. Էրիկ Սիմոնյան, 15. Արթուր Խաչատրյան, 8. Հրաչյա Գեղամյան, 39. Դավիթ Պապիկյան (2 Արթուր Մելիքյան 58), 6. Էրիկ Վարդանյան (ա), 33. Արսեն Սադոյան (5Ֆելիքս Խաչատրյան 90), 28. Աբրահամ Պորտուգալյան (3. Էրիկ Ղարիբյան 46’), 17. Տիգրան Այունց (4. Էրիկ Փիլոյան 58՛), 7. Սամվել Հակոբյան (10. Գոռ Լուլուկյան 66’):

Պահեստայիններ՝  1. Նարեկ Հովհաննիսյան, 5.Ֆելիքս Խաչատրյան, 14. Կորյուն Սեդրակյան, 11. Արթուր Միսկիրջյան, 2. Արթուր Մելիքյան, 10. Գոռ Լուլուկյան, 3. Էրիկ Ղարիբյան, 26. Կարեն Գալստյան, 20. Ռուբեն Եսայան, 4. Էրիկ Փիլոյան: