Not Selected

ՈՉ-ՈՔԻ ԳԱՎԱԹԱՅԻՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻՑ ԱՌԱՋ

17/06/2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը մեկնարկեց «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» հանդիպումով։ Երկու թիմերն էլ այս խաղին ներկայացել էին բարձր տրամադրությամբ, քանի որ նախորդ երկուսն էլ հաղթանակներ էին տոնել «Փյունիկի» նկատմամբ։ Ինքնամեկուսացման ժամկետի ավարտից հետո Ալեքսանդր Գրիգորյանն առաջին անգամ հենց տեխնիկական գոտուց էր հետևում թիմի գործողություններին:

 

Հանդիպման մեկնարկը բավականին հանգիստ ստացվեց։ Վտանգավոր պահերը քիչ էին, թիմերը հիմնականում աչքի էին ընկնում հետախուզական գործողություններով։ 4 րոպեի ընթացքում թիմերը շատ արագ փոխանակվեցին գոլերով։ Նախ 18-րդ րոպեին անհամաձայնեցված գործեցին Էդվարդ Կպոդոն ու Անատոլի Այվազովը, արդյունքում մրցակցի հարձակվող Գեղամ Հարությունյանը հայնտվեց դատարակ դարպասի առջև ու գրավեց դարպասը՝ 0-1։

Ընդունած գոլից ընդամենը 3 րոպե անց «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։ Արամ Բարեղամյանը խորքից կատարած փոխանցումով հարվածային դիրքի դուրս բերեց Եվգենի Կոբզարին, որն էլ խփեց իր 7-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում

Երկրորդ կեսի մեկնարկը սակավ էր վտանգավոր պահերով, թիմերը բավականին զգույշ էին գործում։ Գրիգորյանը ընդմիջմանը մի շարք փոփոխություններ ու ռոտացիաներ կատարեց։ 70-րդ րոպեին «Ուրարտուի» ֆուտբոլիստները աչքի ընկնելու լավ հնարավորություն ունեցան։ Նարեկ Պետրոսյանը ձախ եզրից գրեթե մեն-մենակ մնաց դարպասապահի հետ, սակայն հարվածը թույլ էր և ուղիղ դարպասապահի վրա։ Առաջիկայում երկու թիմերի համար սպասվում է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը։ Գավաթային կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Նոային», իսկ «Գանձասար-Կապանն» ուժերը կչափի «Արարատ-Արմենիայի» հետ։ 

«Գանձասար-Կապան» - «Ուրարտու» 1-1

1-0 Գեղամ Հարությունյան (18'), 1-1 Եվգենի Կոբզար (21') 

«ՈՒՐԱՐՏՈՒ» 1. Անատոլի Այվազով,  5. Հակոբ Հակոբյան, 30. Եդվարդ Կպոդո, 15. Հրաչյա Գեղամյան, 29. Պիտեր Մուտումոսի, 7. Արամ Բարեղամյան (23. Նարեկ Պետրոսյան 46') 9. Եվգենի Կոբզար (6. Էբերտ Կարդոսո 65'), 10. Կարեն Մելքոնյան, 78. Գևորգ Տարախչյան (21․ Էրիկ Պետրոսյան 79'), 93. Սեմյոն Սինյավսկի (28. Աբրահամ Պորտուգալյան 32՛ (39. Դավիթ Պապիկյան 79'),

Պահեստայիններ 24. Արսեն Բեգլարյան, 3. Էրիկ Վարդանյան, 23. Նարեկ Պետրոսյան, 88․ Վահագն Այվազյան, 6. Էբերտ Կարդոսո, 28. Աբրահամ Պորտուգալյան, 21․ Էրիկ Պետրոսյան, 39. Դավիթ Պապիկյան, 91․ Մարկո Բրտան:

 

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»․ 1․ Գևորգ Կասպարով, 5. Դավիթ Տերտերյան, 8․ Նարեկ Ասլանյան (7․ Վարդան Պողոսյան 60'), 10․ Արթուր Գրիգորյան, 15․ Աննան Մենսահ, 19․ Վասպուրակ Մինասյան, 21․ Աշոտ Քոչարյան (17․ Գրիգոր Աղեկյան 60'), 22․ Գեղամ Հարությունյան (ա), 27․ Կարիմ Նիկիեմա (11․ Աշոտ Ադամյան 55'), 28․ Ալեքսանդր Հովհաննիսյան, 65․ Ջունիոր դե Սուոսա Պոնտե (14. Էմիլ Եղիազարյան 79'): 

Պահեստայիններ 12․ Գրիգոր Մելիքսեթյան, 13․ Արման Մելիքսեթյան, 3. Ասոյան Համլետ, 4. Տատինցյան Ալեն, 6․ Ուբեյմար, 7․ Վարդան Պողոսյան, 9. Գևորգ Նռանյան, 11․ Աշոտ Ադամյան, 14․ Էմիլ Եղիազարյան, 17․ Գրիգոր Աղեկյան,  94․ Անդրանիկ Քոչարյան,  77․ Դավիթ Մինասյան:,