Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ 180 ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ

18/06/2020

«Ուրարտուի» կազմում ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը նոր ցուցանիշ է գրանցել։ «Գանձասար-Կապանի» հետ խաղում Բարեղամյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրեց իր 180-րդ հանդիպումը «Ուրարտուի» մարզաշապիկով։

32-ամյա ֆուտբոլիստն իր նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նշել է 2005 թվականին։ Հայաստանի առաջնությունում Բարեղամյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել է 10 մրցաշրջան ու 11 գոլ խփել։

Բոլոր մրցաշարերում միասին Բարեղամյանը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 210 հանդիպում ու դարձել 12 գոլի հեղինակ։ «Ուրարտուի» ներկայիս կազմից Բարեղամյանի ցուցանիշներին ամենամոտը Վահագն Այվազյանն է, որը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 176 խաղ։