Not Selected

«ԱՐԱՐԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-0

19/06/2020

Հայաստանի առաջին խմբի առաջնության 27-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Արարատ-2»-ին:

Դաշտի տերերը հանդիպման հենց մեկնարկում կարողացան բացել հաշիվը։ 12-րդ րոպեին աչքի ընկավ Ռազմիկ Հակոբյանը: Մինչև ընդմիջում նոր գոլեր չեղան։

Երկրորդի կեսի սկզբում «Արարատ-2»-ի ֆուտբոլիստները զարգացրին հաջողությունը։ Ռուսլան Ավագյանը կրկնապատկեց հաշիվը։ Ընդունած գոլից հետո «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել հարձակման գոտում, աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ ստեղծեցին, բայց գոլ խփել չստացվեց։

Փոխարենը «Արարատ-2»-ի ֆուտբոլիստները ևս մեկ գոլ խփեցին։ Հանդիպման 84-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը խորքից ստանալով գնդակն ու ազատվելով պաշտպանների վերահսկողությունից այն Գրիգորի Մաթևոսյանի գլխավերևով ուղարկեց դարպասը, ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։ «Արարատ-2» - «Ուրարտու-2» 3-0։

Արամ Հակոբյանի գլխավորած թիմն այս պարտությունից հետո 42 միավորով շարունակում է ընթանալ 7-րդ հորիզոնականով։ Հաջորդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կընդունի «Արագածին»։ Խաղը կկայանա հունիսի 23-ին և կմեկնարկի ժամը 19։00-ին։

 

«Արարատ-2» - «Ուրարտու-2» 3-0

1-0 Ռազմիկ Հակոբյան (12'), 2-0 Ռուսլան Ավագյան (47'), 3-0 Ռազմիկ Հակոբյան (84')

«Ուրարտու-2». 22. Գրիգորի Մաթևոսյան, 18. Արսեն Եղիազարյան (26. Կարեն Գալստյան, 87), 77. Էրիկ Սիմոնյան, 4. Էրիկ Փիլոյան, 15. Արթուր Խաչատրյան, 33. Արսեն Սադոյան, 39. Դավիթ Պապիկյան (10. Գոռ Լուլուկյան 75՛), 6. Էրիկ Վարդանյան (ա), 20. Ռուբեն Եսայան (14. Կորյուն Սեդրակյան, 46'), 9. Էրիկ Պետրոսյան (5. Ֆելիքս Խաչատրյան, 75'), 7. Սամվել Հակոբյան (11. Արթուր Միսկիրիջյան, 63'):

Պահեստայիններ՝  1. Նարեկ Հովհաննիսյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 14. Կորյուն Սեդրակյան, 11. Արթուր Միսկիրիջյան, 10. Գոռ Լուլուկյան, 26. Կարեն Գալստյան:

«Արարատ-2». 22. Արման Սիմոնյան, 15. Վահե Մուրադյան, 3. Ռուբեն Հովսեփյան, 4. Յուրա Մաղաքյան, 17. Կարեն Շիրխանյան, 80. Գառնիկ Գրիգորյան (8. Ալբերտ Մնացականյան, 75'), 6. Ռուսլան Ավագյան (7. Նարեկ Պապոյան, 80') 19. Պետրոս Աֆաջանյան, 11. Սևակ Մանուչարյան (24. Դավիթ Բաղդասարյան, 46'), 23. Կարեն Խատուև (21. Արարատ Չիլինգարյան, 55'), 20. Ռազմիկ Հակոբյան:

Պահեստայիններ՝ 1. Նիկոլայ Ասլանյան, 21. Արարատ Չիլինգարյան, 18. Արարատ Մանուկյան, 10. Էրիկ Քոթանջյան, 9. Էդմոնդ Մուրադյան, 7. Նարեկ Պապոյան, 8. Ալբերտ Մնացականյան, 14. Լևոն Բադալյան, 51. Արմեն Անդրեասյան, 25. Իգոր Ագուիար, 24. Դավիթ Բաղդասարյան: