Not Selected

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆ․«ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԽԱՂԱԼԸ ՄԵԾ ՔԱՅԼ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ»

02/06/2020

«Ուրարտուի» 18-ամյա ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը «Գանձասար-Կապանի» հետ խաղում առաջին անգամ ընդգրկվել էր «Ուրարտուի» մեկնարկային կազմում:  Խաղից հետո մենք զրուցել ենք երիտասարդ ֆուտբոլիստի հետ․

 

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ արդեն երկրորդ հանդիպումն եմ անցկացնում Բարձրագույն խմբի առաջնությունում: Այստեղ խաղալը միանշանակ շատ ավելի բարդ է, քան Առաջին խմբում, բայց հուսով եմ շուտ կընտելանամ այս առաջնությանը»:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն եմ ստացել։ Գլխավոր թիմի կազմում սա իմ առաջին հաղթանակն էր, թիմը լավ էր տրամադրված խաղին, ինչը շատ կարևոր էր»:

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գլխավոր թիմում թե՛ մարզվելը և թե՛ խաղալն ինձ համար շատ մեծ քայլ է: Պարապմունքներն էլ սկզբնական շրջանում բարդ էին, բայց ժամանակի ընթացքում կարողացա հարմարվել: Այստեղ կան տղաներ, որոնցից ես շատ բան կարող եմ սովորել ու որպես ֆուտբոլիստ առաջադիմել։ Հուսով եմ, որ կստացվի»: