Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

22/06/2020

Հունիսի 24-ին Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում  «Ուրարտուն» կհյուրընկալվի «Նոային»։

Համաձայն ՀՖՖ-ի մշակած պրոֆեսիոնալ մրցումների անցկացման նոր ուղեցույցի՝ յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պարտավոր է կազմակերպել առավելագույնը 10 լրագրողի (ներառյալ լուսանկարիչներ) հավատարմագրում։ Հանդիպմանը ներկա բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են  անձնական նամակով դիմել «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջին: 

Ուղեցույցի համաձայն հետխաղյա մամուլի ասուլիսներն ու բրիֆինգներն անցկացվելու են հեռավար կարգով։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տվյալ խաղում հանդիսանալով հյուր, լրագրողների հավատարմագրման գործընթացին անմիջական մասնակցություն չունի։ Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 60-44-57-03 կամ +374 99-16-90-10:

Հավելենք, որ Հայաստանի գավաթի կիսաեզրաձակչի պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 24-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17:30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։