Not Selected

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

23/06/2020

ՀՖՖ-ն հրապարակել է VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

«Նոա» - «Ուրարտու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Խորեն Զարգարյանը։ Հավելենք, որ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում հունիսի 24-ին և կմեկնարկի ժամը 17։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խաղը կանցկացվի առանց հանդիսականների: