Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

24/06/2020

VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Նոային»: Հանդիպումը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի համար անչափ կարևոր էր, որովհետև սա միակ հնարավորությունն էր ընթացիկ մրցաշրջանում տիտղոս նվաճելու համար։

 

Հենց հանդիպման մեկնարկում «Նոայի» ֆուտբոլիստները կարողացան գոլ խփել։ Հանդիպման 2-րդ րոպեին Պիտեր Մուտումոսին սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Մաքսիմ Մայրովիչը՝ 1-0։

Հանդիպման 20-րդ րոպեին Արամ Բարեղամյանը ֆանտաստիկ փոխանցում կատարեց Կարեն Մելքոնյանի ուղղությամբ, վերջինս գրեթե ազատվել էր պաշտպանների վերահսկողությունից, սակայն Յուրի Գարեգինյանը կանոնների խատման գնով կանգնեցրեց Մելքոնյանին։ Գարեգինյանը հեռացվեց խաղադաշտից, նշանակվեց տուգանային հարված բավականին նպաստավոր դիրքում։ Գնդակին մոտեցավ Եվգենի Կոբզարը և դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։

«Ուրարտուին» հարկավոր էր ևս մեկ գոլ գավաթի եզրափակիչ դուրս գալու համար։ Մինչև ընդմիջում «Ուրարտուն» բավականին ակտիվ էր գործում, եղան մի շարք գոլային պահեր, բայց նոր գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ուրարտուն» վերահսկում էր դրությունը, բայց «Նոան» բավականին լավ էր պաշտպանվում ու կարողանում էր չեզոքացնել մրցակցի գրոհները։ «Նոայի» ֆուտբոլիստները խաղի վերջնամասում կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը։

Երկրորդ կեսի վերջնամասում «Նոայի» ֆուտբոլիստները խփեցին 2-րդ գնդակը։ Մաքսիմ Մայրովիչը ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ, ճանապարհին շրջանցեց «Ուրարտուի» մի քանի ֆուտբոլիստի ու գնդակը հասցեագրեց պաշտպանների վերահսկողությունից դուրս մնացած Դմիտրի Լավրիշևին, որն էլ հաշիվը դարձրեց՝ 2-1։  Իրավիճակը «Ուրարտուի» համար բարդացավ։ «Ուրարտուն» պետք է ևս երկու գոլ խփեր, բայց ժամանակը քիչ էր։ Հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով։ Իր պատմության ընթացքում առաջին անգամ «Նոան» կխաղա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում։

Հավելենք, որ «Ուրարտուն» մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին սեփական հարկի տակ ընդունելով «Փյունիկին»։ Հանդիպումը կմեկնարկի 19:30-ին։

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-1

1-0 Մաքսիմ Մայրովիչ (3'), 1-1 Եվգենի Կոբզար (23'), 1-2 Դմիտրի Լավրիշև (77')

«ՈՒՐԱՐՏՈՒ» 1. Անատոլի Այվազով,  5. Հակոբ Հակոբյան (23. Նարեկ Պետրոսյան 70'),  15. Հրաչյա Գեղամյան, 29. Պիտեր Մուտումոսի, 7. Արամ Բարեղամյան (28. Աբրահամ Պորտուգալյան 46') 9. Եվգենի Կոբզար, 10. Կարեն Մելքոնյան, 78. Գևորգ Տարախչյան (18. Խուան Ասոկար 31' (6. Էբերտ 70')), 93. Սեմյոն Սինյավսկի (11. Իգոր Պադերին 37'):

Պահեստայիններ 24. Արսեն Բեգլարյան, 3. Էրիկ Վարդանյան, 23. Նարեկ Պետրոսյան, 88․ Վահագն Այվազյան, 6. Էբերտ Կարդոսո, 28. Աբրահամ Պորտուգալյան, 91․ Մարկո Բրտան:

«ՆՈԱ».  37. Մակսիմ Շվագիրեվ, 8. Յուրի Գարեգինյան, 6. Սոսլան Կագերմազով (24 Սերգեյ Դմիտրիև 57'), 3. Ալան Տատաև, 5. Վլադիսլավ Կրյուչկով, 7 Էդուարդս Էմսիս, 16. Էլիստանո Չիրո Մանգա, 15. Մաքսիմ Մայրովիչ (11. Վիգեն Ավետիսյան 90'), 94. Դանու Սպետառու, 21. Ռոկաս Կրուշնաուսկաս (31. Դմիտրի Լավրիշև 70'), 9. Վլադիմիր Ազարով (97․ Կիրիլ Բոռ 70'):

Պահեստայիններ. 77. Վալերիո Վիմերկատի, 28. Արտյոմ Դելինյան, 11. Վիգեն Ավետիսյան, 20. Էդգար Գրիգորյան, 24. Սերգեյ Դմիտրիև, 31. Դմիտրի Լավրիշև, 33. Հովհաննես Նազարյան, 88. Աշոտ Մկրտչյան, 97. Կիրիլ Բոռ, 99. Արամ Եգանյան, 22. Վարդան Մովսիսյան: