Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

25/06/2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կմրցի «Փյունիկի» հետ։

Համաձայն ՀՖՖ-ի մշակած պրոֆեսիոնալ մրցումների անցկացման նոր ուղեցույցի՝ յուրաքանչյուր խաղի համար դաշտի տեր ակումբը պարտավոր է կազմակերպել առավելագույնը 10 լրագրողի (ներառյալ լուսանկարիչներ) հավատարմագրում։ Հանդիպմանը ներկա բոլոր լրագրողները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։

Խաղը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին` նշելով անունը, ազգանունը, աշխատանքի բնույթը և լրատվամիջոցի անվանումը: 

Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 27-ը, ժամը 18։00-ն։

Ուղեցույցի համաձայն հետխաղյա մամուլի ասուլիսներն ու բրիֆինգներն անցկացվելու են հեռավար կարգով։

Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 60-44-57-03 կամ +374 99-16-90-10:

Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հունիսի 28-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։