Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԸ VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ

26/06/2020

Հունիսի 24-ին «Ուրարտուն» պարտվելով «Նոային» ընդհանուր 3-1 հաշվով դուրս մնաց Vbet Հայաստանի գավաթ խաղարկությունից։ Ստորև ներկայացնում ենք «Ուրարտուի» գավաթային ելույթները թվերով ու փաստերով

  • «Ուրարտուն» գավաթի խաղարկություններում ելույթները կիսաեզրափակչում ավարտում է 11-րդ անգամ։ Հարկ է նշել, որ թիմն իր պատմության ընթացքում 19 անգամ հանդես է եկել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում։
  • «Ուրարտուն» կիսաեզրափակիչ հասած ամենաքիչ գոլ խփած թիմն էր ընթացիկ մրցաշրջանում (1 գոլ)։ Երևանյան թիմը 1/8-րդ եզրափակչում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել Երևանի «Փյունիկի» հետ ու հաջորդ փուլ դուրս եկել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում տոնած հաղթանակի արդյունքում, իսկ քառորդ եզրափակչում Եվգենի Կոբզարի միակ գնդակը «Ուրարտուին» դուրս բերեց կիսաեզրափակիչ։
  • Գավաթի այս խաղարկությունում «Ուրարտուի» կազմում գոլ խփել է ընդամենը մեկ ֆուտբոլիստ։ Եվգենի Կոբզարը աչքի է ընկել 2 անգամ, գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում և «Նոայի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում։
  • Գավաթի այս խաղարկությունում «Ուրարտուի» կազմում ամենից շատ խաղաժամանակը ստացել են Եվգենի Կոբզարն ու Յուրիցա Գրգեցը։ Նրանք մասնակել են բոլոր հանդիպումներին ամբողջությամբ։
  • «Ուրարտուի» կազմում գավաթի այս խաղարկությանը մասնակցել է 24 ֆուտբոլիստ։ Ամենատարեց ֆուտբոլիստը, որը հանդես է եկել Եվգենի Օսիպովն է (33 տարեկան), իսկ ամենաերիտասարդը Գևորգ Տարախչյանը (18 տարեկան)։

 

Ստորև ներկայացնում ենք Vbet Հայաստանի գավաթի խաղարկությունում «Ուրարտուի» կազմում հանդես եկած ֆուտբոլիստների վիճակագրությունը․

Անուն Ազգանուն Խաղ Րոպե Գոլ
Յուրիցա Գրգեց 4 390 -
Եվգենի Կոբզար 4 390 2
Ռոբերտ Դարբինյան 4 330 -
Խուան Ասոկար 4 318 -
Կարեն Մելքոնյան 4 206 -
Ռուբեն Ռամիրես 3 300 -
Անատոլի Այվազով 3 270 -3
 Սեմյոն Սինյավսկի 3 121
Հակոբ Հակոբյան 3 105 -
Մարկո Բրտան 2 210 -
Եվհեն Բուդնիկ 2 181 -
Եվգենի Օսիպով 2 180 -
Պետեր Մուտումոսի 2 180 -
Պապ Կամարա 2 144 -
Արամ Բարեղամյան 2 120 -
Իգոր Պադերին 2 143 -
Նարեկ Պետրոսյան 2 110 -
Էբերտ Կարդոսո 2 55 -
Արամ Հայրապետյան 1 120 -
Միլոշ Նիկոլիչ 1 116 -
Էդվարդ Կպոդո 1 90 -
Աբրահամ Պորտուգալյան 1 45 -
Գևորգ Տարախչյան 1 31 -
Ադամու Աբդուլահի 1 15 -