Not Selected

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆ․ «ԱՅԺՄ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՎՍՏԱՀ ԵՄ ԶԳՈՒՄ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ»

28/06/2020

Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնենք հունիսի 28-ին, մրցելով «Փյունիկի» հետ։ Հանդիպմանն ընդառաջ զրուցել ենք «Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանի հետ։

 

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Այս առաջնությունում մեր վերջին հանդիպումն է։ Թիմերի միջև կայացած վերջին հանդիպմանն ընդգրկված էի մեկնարկային կազմում, կարող եմ ասել, որ մտածելակերպով բավական նման են թիմերը, նաև այն առումով, որ «Փյունիկն» էլ է երիտասարդ ֆուտբոլիստներին խաղաժամանակ տրամադրում։ Անկախ ամեն ինչից պետք է տրամադրվել այս խաղին ու փորձել հաղթել»։

ԻՐ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն խմբում անցկացրածս առաջին խաղից հետո սկսել եմ ավելի վստահ զգալ ինձ խաղադաշտում, հարմարվում եմ թիմերի մակարդակին, ամեն խաղում փորձում եմ էլ ավելի շատ բան անել ու իմ խաղով հնարավորինս շատ օգուտ տալ թիմին։ Ուրախ եմ, որ գավաթի խաղարկությունում էլ ընդգրկվեցի թիմի մեկնարկային կազմում, 30 րոպե անցկացրի, կարծում եմ՝ այդ ժամանակահատվածի համար խաղս ստացված էր»։

ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ

«Այս մրցաշրջանը կարելի է ասել ձախողեցինք։ Առաջնությունում չկարողացանք վեցնյակում ընդգրկվել, գավաթի խաղարկությունից էլ դուրս մնացինք ու այլևս չենք կարող Եվրոպա լիգայում հանդես գալ։ Այժմ մեզ մնում է միայն քրտնաջան աշխատել, ուղղել սխալներն ու շարժվել առաջ, որպեսզի գալիք մրցաշրջանում կարողանանք ավելի բարձր տեղերի համար պայքարել»։