Not Selected

ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

28/06/2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Փյունիկի» հետ: Թիմն այս մրցաշրջանի տնային առաջին հանդիպումն անցկացրել էր հենց «Փյունիկի» հետ, ու ստացվեց այնպես, որ նույն մրցակցի հետ «Ուրարտուն» անցկացրեց նաև վերջին հանդիպումը։

Նախորդ խաղի համեմատ Ալեքսանդր Գրիգորյանը զգալի փոփոխություններ էր կատարել, այս անգամ խաղալու հնարավորություն էին ստացել նաև երիտասարդ ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանն ու Սամվել Հակոբյանը, որոնք նշեցին իրենց նորամուտը «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։

Հանդիպումը բավականին ակտիվ մեկնարկեցին «Ուրարտուի» ֆուտբոլիստները։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի տղաները բավականին ագրեսիվ էին գործում հարձակման գծում, խնդիրներ ստեղծելով «Փյունիկի» պաշտպանների համար։ 19-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Եվգենի Օսիպովը օդային պայքարում հաղթող դուրս եկավ, բայց վերջինիս հարվածը շեղ ստացվեց։

Այդուհանդերձ մինչև ընդմիջում «Փյունիկի» ֆուտբոլիստները կարողացան բացել հաշիվը։ Բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում աչքի ընկավ Ժոզեֆ Օմա Ադան՝ 0-1։ Մինչև ընդմիջում նոր գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսն էլ «Ուրարտուն» բավականին ակտիվ սկսեց։ Հանդիպման 54-րդ րոպեին անչափ գեղեցիկ գոլի հեղինակ կարող էր դառնալ Գևորգ Տարախչյանը, որը մոտ 25 մետր հեռավորությունից շեշտակի հարված կատարեց դեպի Սուգրոբովի պաշտպանած դարպասը։ Գնդակը հետմղվեց դարպասաձողից։ Մեկ րոպե անց էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, բայց այս անգամ էլ դարպասապահը փրկեց «Փյունիկին» վերահաս գոլից։

«Ուրարտուն» փորձում և ամեն ինչ անում էր խաղի հաշիվը հավասարեցնելու համար, բայց նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ Այսպիսով, «Ուրարտուն» ավարտում է ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։

 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ» 0-1

0-1 Ժոզեֆ Օմա Ադա (41’)

«ՈՒՐԱՐՏՈՒ» 24. Արսեն Բեգլարյան, 77. Էրիկ Սիմոնյան,  19. Եվգենի Օսիպով (ա), 5. Հակոբ Հակոբյան, 15. Հրաչյա Գեղամյան,  29. Պիտեր Մուտումոսի, 39. Դավիթ Պապիկյան (23. Նարեկ Պետրոսյան 34'), 10. Կարեն Մելքոնյան,  9. Եվգենի Կոբզար (93. Սեմյոն Սինյավսկի 71'), 78. Գևորգ Տարախչյան (14. Ժոզեֆ Սանդեյ 71'), 55. Սամվել Հակոբյան (28. Աբրահամ Պորտուգալյան 46'):

Պահեստայիններ 1. Անատոլի Այվազով, 23. Նարեկ Պետրոսյան, 28. Աբրահամ Պորտուգալյան, 30. Էդվարդ Կպոդո, 93. Սեմյոն Սինյավսկի, 14. Ժոզեֆ Սանդեյ, 20. Ռուբեն Եսայան.

«ՓՅՈՒՆԻԿ» 31. Վլադիմիր Սուգրոբով, 3. Արթուր Քարտաշյան, 22. Ռոբերտ Հակոբյան, 2. Սերոբ Գրիգորյան (4. Անտոն Բելով 65'), 11. Մֆինգի Գայ Մագեմա, 80. Դանիել Աղբալյան, 5. Արմեն Մանուչարյան (ա), 7. Արտյոմ Սիմոնյան, 13. Էրիկ Ազիզյան (44. Նորայր Ղազարյան 65'), 79. Լևոն Վարդանյան (42. Ալֆրեդ Ստեֆան 74'), 96. Ժոզեֆ Ադա Օմա (8. Անտոնիո Ստանկով 84'): 

Պահեստայիններ՝ 12. Սևակ Ասլանյան, 8. Անտոնիո Ստանկով, 4. Անտոն Բելով, 44. Նորայր Ղազարյան, 42. Ալֆրեդ Ստեֆեն: