Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆ

30/06/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Վահագն Այվազյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Այվազյանը մեծ ներդրում ունի ակումբի վերջին տարիների գրանցած հաջողություններում։ Ավելի քան 7 տարի նա բարձր պատասխանատվությամբ ու մեծ անձնազոհությամբ պաշտպանել է ակումբի մարզական պատիվը։ Այվազյանն «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

Ընդհանուր հաշվով Այվազյանը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 150 հանդիպում ու դարձել 21 գոլի հեղինակ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Վահագն Այվազյանին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում ունեցած երկարամյա ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։