Not Selected

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՏՂԱՆԵՐԻՆ ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ»

09/06/2020

«Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզչի օգնական Արսեն Պետրոսյանը խոսեց խաղի մասին:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ 

«Սկզբում խաղը մի փոքր բարդ ստացվեց, դա կապված էր նրա հետ, որ ունեինք խաղացողներ, որոնք երկար դադարից հետո հիմնական կազմում էին ընդգրկվել, բայց տղաներն աշխատեցին ու երկրորդ խաղակեսում մի փոքր ավելի բարձր տեմպ հաղորդեցին: Ինձ թվում է՝ լավ ստացվեց, կվերլուծենք խաղն ու սխալներն ուղղելով կշարժվենք առաջ: Շնորհակալ ենք տղաներին լավ աշխատանքի ու հաղթանակի համար»:

ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կային ֆուտբոլիստներ, որոնք այս խաղի համար իսզբանե ընտրված էին՝ որպես հիմնական կազմի խաղացողներ, հետո փոխարինում կատարեցինք ու խաղադաշտ դուրս բերեցինք Ռոբերտ Դարբինյանին, որը նույն դիրքի խաղացող էր: Պատճառն այն էր, որ նա երկար ժամակ չէր խաղացել, որոշեցինք հնարավորություն տալ Դարբինյանին, այլ պատճառ չկա»։