Not Selected

ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒ ՊՈՐՏՈՒԳԱԼՅԱՆԻ ԳՈԼԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑԻՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻՆ»

09/06/2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Փյունիկին»: Անցումային խմբում գտնվող թիմերը հավասար միավորներ ունեին, հաղթանակի դեպքում կողմերից մեկը երեք միավորի առավելություն կունենար մյուսի նկատմամբ։

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը դեռ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, ուստի խաղը տեխնիկական գոտուց վերահսկում էր Արսեն Պետրոսյանը։ Արտասահմանից վերադարձած ֆուտբոլիստներն արդեն այս խաղում խաղալու հնարավորություն ունեին, քանի որ մեկուսացման ժամկետն ավարտվել էր։ Գրիգորյանն այս հանդիպմանը խաղաժամանակ տրամադրեց նաև Դավիթ Պապիկյանին, որը նշեց պաշտոնական խաղերում իր նորամուտն «Ուրարտուի» կազմում։

Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին վտանգավոր գրոհներով, սակայն հիմնական պայքարը ծավալվում էր դաշտի կենտրոնում։ Աչքի ընկնելու առաջին հնարավորությունն ունեցան «Ուրարտուի» ֆուտբոլիստները, հանդիպման 30-րդ րոպեին Գևորգ Տարախչանը մուտք գործեց տուգանային հրապարակ ու հարվածային դիրքի դուրս բերեց Թայմուրազ Տոբոևին, որը, վրիպեց անչափ նպաստավոր դիրքից: 4 րոպե անց ևս մեկ գոլային պահ բաց թողեցին «Ուրարտուի» ֆուտբոլիստները: Կարեն Մելքոնյանը ներխուժեց տուգանային հրապարակ, բայց նրա կատարած հարվածից հետո գնդակն ընթացավ դարպասաձողի կողքով: Առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկնելու 2 լավ հնարավորություն ունեցան «Փյունիկի» ֆուտբոլիստները, սակայն գոլեր չգրանցվեցին։ Թիմերը գնացին ընդմիջման գոլազուրկ ոչ-ոքիի ներքո։

Երկրորդ խաղակեսն «Ուրարտուն» բավական ակտիվ սկսեց, ստեղծելով վտանգավոր մի շարք պահեր։ «Փյունիկն» էլ պասիվ չէր։ Դրվագներից մեկում փայլուն գործեց Արսեն Բեգլարյանը, որը հետմղեց Ալիկ Առաքելյանի հարվածը։ Հանդիպման 62-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի փոխարեն խաղադաշտ մտավ Էրիկ Պետրոսյանն ու առաջին հպումով գնդակը ուղարկեց Սևակ Ասլանյանի պաշտպանած դարպասը՝ 1-0: Սա «Ուրարտուի» կազմում Էրիկ Պետրոսյանի հեղինակած առաջին գնդակն էր պաշտոնական խաղերում։ 74-րդ րոպեին էլ խաղադաշտ մտավ Աբրահամ Պորտուգալյանը և 6 րոպե անց նա էլ աչքի ընկավ, խփելով առաջին գնդակը «Ուրարտուի» կազմում։ Ստացվեց այնպես որ փոխարինման մտած երկու ֆուտբոլիստները վճռեցին խաղի ելքը։

Վերջնամասում «Փյունիկի» ֆուտբոլիստները կրճատեցին հաշիվը, երիտասարդ Էրիկ Ազիզյանը հանդիպման 89-րդ րոպեին գրավեց Արսեն Բեգլարյանի դարպասը, դնելով այս խաղի վերջակետը՝ «Փյունիկ» - «Ուրարտու» 1-2։

Հաջորդ հանդիպումն «Ուրարտուն» կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ։ Այդ խաղը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հունիսի 17-ին։

«Փյունիկ» - «Ուրարտու» 1-2

0-1 Էրիկ Պետրոսյան (63’), 0-2 Աբրահամ Պորտուգալյան (80’), 1-2 Էրիկ Ազիզյան (89՛)

«ՈՒՐԱՐՏՈՒ»  24․ Արսեն Բեգլարյան, 5․ Հակոբ Հակոբյան 19. Եվգենի Օսիպով, 8․ Յուրիցա Գրգեց, 25․ Ռուբեն Ռամիրես (99․ Ռոբերտ Դարբինյան 26'), 29․ Պիտեր Մուտումոսի, 7․ Արամ Բարեղամյան (ա) (23. Նարեկ Պետրոսյան 46'), 39. Դավիթ Պապիկյան (91․ Մարկո Բրտան 46'), 17. Թայմուրազ Տոբոև (28. Աբրահամ Պորտուգալյան 74'), 78․ Գևորգ Տարախչյան (21․ Էրիկ Պետրոսյան 62'), 10․ Կարեն Մելքոնյան:

Պահեստայիններ 1Անատոլի Այվազով, 77 Էրիկ Սիմոնյան, 30. Էդվարդ Կպոդո, 15. Հրաչյա Գեղամյան, 23. Նարեկ Պետրոսյան, 28. Աբրահամ Պորտուգալյան,  88 Վահագն Այվազյան, 93. Սեմյոն Սինյավսկի, 21 Էրիկ Պետրոսյան, 91 Մարկո Բրտան, 99. Ռոբերտ Դարբինյան, 14 Ջոզեֆ Սանդեյ:

«ՓՅՈՒՆԻԿ» 12. Սևակ Ասլանյան, 4. Անտոն Բելով, 3. Արթուր Քարտաշյան, 22. Ռոբերտ Հակոբյան (2.Սերոբ Գրիգորյան 69'), 11. Մֆինգի Մագեմա Գայ, 5. Արմեն Մանուչարյան (ա), 80. Դանիել Աղբալյան (8. Անտոնիո Ստանկով 46'), 7.Արտյոմ Սիմոնյան (13. Էրիկ Ազիզյան 52'), 79. Լևոն Վարդանյան (42. Ստեֆեն Ալֆրեդ 62'), 18. Ալիկ Առաքելյան (44. Նորայր Ղազարյան 81՛), 96. Օմա Ադա Ժոզեֆ:

Պահեստայիններ 31. Վլադիմիր Սուգրոբով, 8. Անտոնիո Ստանկով, 2.Սերոբ Գրիգորյան, 42. Ստեֆեն Ալֆրեդ, 13. Էրիկ Ազիզյան, 44. Նորայր Ղազարյան, 55. Պերճ Պողիկյան: