Not Selected

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ

01/07/2020

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել «Ուրարտուի» երկարամյա ավագ Արամ Բարեղամյանը։ 32-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» մարզաշապիկով ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նորամուտը նշելով 2005 թվականին Բարեղամյանը «Բանանցի», այնուհետև «Ուրարտուի» կազմում միասին 211 հանդիպում է անցկացրել, դառնալով 12 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելը չի նշանակում, որ ավարտվում է Բարեղամյանի կապը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Արամը ծավալելու է մարզչական գործունեություն և արդեն ընդգրկվել է Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբում։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Բարեղամյանին ակումբին հավատարիմ լինելու, մարզական պատիվը բարձր պատասխանատվությամբ պաշտպանելու համար և հաջողություն մաղթում կյանքի նոր փուլում։

Մենք վստահ ենք, որ նույն հավատարմությամբ ու ինքնանվիրումով Բարեղամյանը կդրսևորի իրեն նաև մարզչական գործունեության ընթացքում ու կշարունակի լավագույնս ներկայացնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։