Not Selected

ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎ․ «ԱՅՍՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է ԻՆՁ»

14/07/2020

Նոր մրցաշրջանում «Ուրարտուի» առաջին համալրումը 29-ամյա կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն է։ Ակումբի հետ պայմանագիր ստորագրելուց հետո մենք զրուցել ենք ռուս ֆուտբոլիստի հետ․

 

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Տպավորություններս լավն են, ես լսել էի այս ակումբի մասին, որովհետև «Ուրարտուի» և նախկին ակումբիս՝ «Արմավիրի» սեփականատերը նույն մարդն էր: Այստեղ ամեն ինչ ուրախացնում է: Բազայի մասին կասեմ, որ այն շատ լավն է, ինձ դուր է գալիս, ամեն ինչ կա՝ մարզասրահ, վերականգնողական միջոցներ, լողավազան, սնունդ: Թիմն ինձ լավ ընդունեց, ծանոթացել եմ տղաների հետ, բայց դեռ չեմ հասցրել բոլորին հիշել, հետո կսովորենք, այնպես որ ամեն ինչ լավ է»:

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՈՒ ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական խաղ ենք անցկացրել «Ուրարտուի» հետ, ես էլ դարձել էի միակ գոլի հեղինակը:  Այն ժամանակ «Ուրարտուի» կազմը նոր էր ձևավորվում, գլխավոր մարզիչը նոր էր եկել, հիմա՝ մի քանի մարզում թիմի հետ անցկացնելով, հասկացա, որ մակարդակն ամբողջությամբ այլ է, թիմն առաջադիմել է և՛ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես» :

ԽԱՂԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՄԱՍԻՆ

«Ես ավելի շատ հարձակողական ոճի խաղացող եմ, կարող եմ խաղալ նաև կիսապաշտպանության եզրերում, ինչպես նաև ենթահարձակվողի, հարձակվողի գոտում: Կարևոր չէ, թե որ դիրքում կխաղամ, կարևորը՝ թիմին օգուտ տալն է»։

ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Նպատակս անհատական, չէ այլ թիմային է։ Պետք է հաղթել յուրքանչյուր խաղում ու զբաղեցնել առաջին հորիզոնականը»:

ԽՈՍՔ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«Ցանկանում եմ, որ երկրպագուները շատ լինեն մարզադաշտում, աջակցեն թիմին։ Մենք էլ ամբողջ թիմով պետք է աշխատենք որակյալ ու արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել»: